Ալիևի թարմ սպառնալիքների հանրագումարը․ Նարինե Դիլբարյան
Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալիևի երեկ արած հայտարարություններին և գրել․
Ալիևի թարմ սպառնալիքների հանրագումարը
Հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հնչեցրել է բացահայտ սպառնալիքներ Հայաստանի հասցեին։
Հայաստանը՝ «սպառնալիք» տարածաշրջանի համար
Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը վտանգ է տարածաշրջանի կայունության համար, և Հայաստանի զինումը կարող է միայն նոր լարվածություն առաջացնել։
«Ֆաշիստական պետության» մեղադրանքներ
Ալիևը այս անգամ ևս Հայաստանի նկատմամբ օգտագործել է «ֆաշիստական պետություն» արտահայտությունը՝ պնդելով, որ երկիրը կառավարվում էր ֆաշիստ գաղափարախոսության կրողներով։ Սա բացահայտ քարոզչական հնարք է, որը նպատակ ունի միջազգային հարթակներում արդարացնել ապագա ագրեսիան։
Ազգայինի ինքնության ջախջախման ուղիղ սպառնալիք
«Եթե Հայաստանի իշխանությունները չոչնչացնեն ֆաշիզմը, մենք դա կանենք», – հայտարարեց ցեղասպան, միջազգային հանցագործ Ալիևը՝ ուղիղ կերպով սպառնալով Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս հայտարարությունը համահունչ է 2020-ի պատերազմից առաջ հնչեցրած նմանատիպ կոչերին
Հայաստանի տարածքով միջանցքի մասին նոր սպառնալիքներ
Ալիևը չի հրաժարվում իր կայուն «կրկներգից»՝ հայտարարելով, որ առանց Զանգեզուրի միջանցքի Հայաստանը կմնա փակուղի։ Սա հերթական քայլն է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, որը սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը Սյունիքի մարզում։
Նոր զիջումների մասին հայտարարություններ
Նախատեսվում է նոր հանդիպում այսպես կոչված «սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ», որի ընթացքում քննարկվելու են բացառապես հայկական կողմի զիջումները։
Ռազմական բյուջեի աճ՝ Հայաստանին սպառնալով՝
Ալիևը հպարտորեն հայտարարում է, որ 2025 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կլինի ռեկորդային՝ ուղերձ առ Փաշինյան, որ ուժային ճնշումը չի դադարի։
Հայաստանի «դե ֆակտո» դուրս գալը ՀԱՊԿ-ից
Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը գործնականում դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Սա Ադրբեջանին ոգևորում է նոր ագրեսիայի՝ Հայաստանի անվտանգության և արտաքին դաշնակիցների հետ կապերի թուլացման համապատկերում։
Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ նա չի բավարարվի 2020-ի պատերազմով և Արցախի