ԱՆ-ում մոտ 3 մլրդ պետպատվերի ծառայությունների պայմանագիրը կնքվել է ընտանիքի անդամների միջև․ Վարդանյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«2025թվականի մեկնարկ․

Հետք -ի 25.12.2024 թվականի «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություններ է արել և կոծկել խախտումները» հրապարակած հոդվածը հետաքննողի տրամաբանությամբ ներկայացնում է «Արմենիա» ԲԿ-ի ուսումնասիրությունը՝ իր ամբողջ «հմայքով»

Ես կներկայացնեմ այդ ուսումնասիրության ծագումնաբանությունը.
Ուսումնասիրությունը նախաձեռնվել է 2021թ. ամռան ավարտին, երբ բժշկական կազմակերպություններում պետական պատվերի «վերջանալու» հետ կապված բողոքների ալիք տարածվեց, քաղաքացիներին հերթագրում էին արդեն դեկտեմբեր ամսվա համար , իսկ ՊԱԳ-ը ներկայացրել էր(ես այդ ընթացքում զբաղեցրել եմ ԱՆ ՊԱԳ-ի պետի պաշտոնը ), որ անհրաժեշտ է ևս 9մլրդ.դրամ տարին նորմալ ավարտելու համար:
ՀՀ կառավարությունը ցանկանում էր «հասկանալ», թե իրականում ի՞նչ է կատարվում բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի համակարգում, ուստի հանձնարարեց ՊՎԾ-ին ԱՆ-ի հետ համատեղ կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել իրավիճակի վերաբերյալ տեղեկանք:
Ուսումնասիրվող կազմակերպությունները ընտրվել են մի քանի չափանիշներով: ՀՀ ԱՆ-ի կողմից ՊՎԾ-ում սույն ընտրությանը մասնակցել եմ ես և ՊԱԳ-ի բաժնի վարիչներից ևս մեկ անձ, հետևաբար «Արմենիա» ԲԿ-ին ցանկում «չընդգրկելու օպերացիան» տապալվեց դեռ չսկսած:
Նշեմ, որ ՊԱԳ-ի հնաբնակները շատ դժվարությամբ էին համաձայնվում ընդգրկվել «Արմենիա» ԲԿ-ն ուսումնասիրող թիմի մեջ՝ բերելով տարբեր անտրամաբանական պատճառներ, իսկ եղան պաշտոնյաներ, ովքեր պարզապես մերժեցին, նրանք հետագայում «պարգևատրվեցին» պաշտոնի բարձրացումով: ՊԱԳ-ի աշխատողները չէին ցանկանում մասնակից լինել նորաշանակ գլխավոր քարտուղարի ընտանեկան բիզնեսի ուսումնասիրությանը ՝այն էլ ՊՎԾ-ի հետ համատեղ (սույն անձը նշանակվել էր այդ պաշտոնին 2021 թ. մայիսի 8-ին ):
իհարկե, շատ արագ ամեն ինչ փոխվեց: Ինձ ազատեցին ՊԱԳ-ի պետի պաշտոնից՝ սույն տիկնոջ քավորությամբ( չէր մարսում 2017թ.-ի նույն ԲԿ-ում ՊԱԳ-ի ուսումնասիրությունը, որով «Արմենիա» ԲԿ-ն պետությանը պետք է վերադարձներ մոտ 50մլն. դրամ): ՊՎԾ սոցիալական վերահսկողության վարչության պետը նույնպես ազատվեց պաշտոնից և նշանակվեց ԱՆ գլխավոր քարտուղարի բարեկամը:
Սկսվեց «փրկել ընտանեկան բիզնեսը» օպերացիան:

Ու քանի որ այս նյութին վերաբերվող հրապարակումների պակաս չկա, ինչպես նաև դատաիրավական տիույթում էլ է քննվում այս խնդիրը , ես ընդամենը մի քանի մասնագիտական հարցեր կպարզաբանեմ:
Այսպես, «Արմենիա» ԲԿ-ում «ուսումնասիրության առարկա հանդիսացող փաստաթղթերի ահռելի ծավալով» է պայմանավորված թերի ուսումնասիրությունը մտքին արձագանքում եմ.
1301 ծառայությունների ծածկույթը դա «stend for life» ծրագիրն է, որը վերաբերվում է ST- էլեվացիայով սրտամկանի ինֆարկտի ստենդավորմանը: Այս այն հազվադեպ ծառայությունն է, որ ունի իրավական ակտով ամրագրված հստակ կլինիկական և լաբորատոր չափանիշներ, այն ստուգելը շատ առարկայական և թիրախային է ստացվում՝ առանց «լիրիկական շեղումների»: Իսկ «Արմենիա» ԲԿ-ն տարեկան «stend for life» ծրագրով բուժում է մոտ 80 պացիենտ, ինչ վերաբերվում է մնացած ծրագրերին/ծածկույթներին, ապա այն դեպքերում, երբ ծավալը «ահռելի» է կիրառվում է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՆ ՊԱԳ-ԾՁԲ-005 պետական պատվերի պայմանագրի հավելված 3-ով ամրագրած դրույթները (բժշկական օգնության և սպասարկման պայմանները և ԲԿ-ի պատասխանատվությունը ), ըստ որի նույն ծրագրի մեջ կրկնվող խախտման համար կիրառվում են ամբողջ ծրագիր վրա տուժեր, տուգանքներ՝ առանց բոլոր պատմագրերը դիտարկելու:

Հ.Գ. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Իսկ շահերի բախում չկա, երբ ՀՀ ԱՆ-ում մոտ 3 մլրդ պետական պատվերի ծառայությունների պայմանագիրը կնքվում է ընտանիքի անդամների միջև,այս դեպքում էլ ամեն ինչ օրինաչափ է՞»:

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը «Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար» Նոր պաշտոնանկություններ են սպասվում Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը КАКИМИ БЫ НИ БЫЛИ ДОГОВОРЫ, ДРУГИЕ ЗА НАС ВОЕВАТЬ НЕ БУДУТ Արցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք կորստյան պատճառի սխալները․ Արցախի թեմի առաջնորդ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը. The Times Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին. Սուրեն Սարգսյան Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Արմեն Եղիազարյան Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը նախագահական ընտրություններ կանցկացնի. Reuters Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից կբռնագանձվի 2 միլիարդ դրամ, անշարժ գույք ՀՅԴ-ն ԱՄՆ-ում կօգնի Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am