Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան

«Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր իրողությունների համապատկերում, որոնցում գերիշխող գործոնն անորոշությունն է»,-գրում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նա ավելացնում է, ըստ այդմ.

1. Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանն ավելի է կարծրացնում իր դիրքորոշումը՝ հանդես գալով կրկին առավելապաշտական և անզիջում դիրքերից, ինչպես նաև գործիքակազմում կրկին առաջնային պլան մղելով ուժի, ուժի սպառնալիքի կիրառման, շանտաժի, քաղաքական պարտադրանքի մեխանիզմները։

2.Հայաստանի, նրա տարբեր ժամանակների իշխանությունների, ընդհանրապես հայ հասարակաության վերաբերյալ թշնամական հռետորաբանությամբ Ադրբեջանի առաջնորդը փոխում է նաև երկոսության միջավայրը, որը 2024թ. ողջ ընթացքում համեմատաբար դրական էր՝ բնականաբար հիմնականում COP29-ի պատճառով։

3. Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում հնչեցված շեշտադրումներից ակնհայտ է դառնում, որ այդ երկիրը պատրաստվում է նաև շատ ավելի մասշտաբային՝ տարածաշրջանային պատերազմի՝ Իրանի հակառակորդների համատեղ գործողության պարագայում։

4. Ադրբեջանի նման վերադիրքավորման անհրաժեշտությունը պայմանավորված է գլոբալ և տարածաշրջանային մի շարք ելակետային փոփոխականների փոփոխությամբ, որոնցից առանցքայինն ԱՄՆ-ում նոր վարչակազմի պաշտոնանավարման մեկնարկն է արդեն մի քանի օրից և Բաքվի գլխավոր դաշնակցի՝ Անկարայի դիրքերի աննախադեպ ամրապնդումը մեծ տարածաշրջանում։

5. Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին՝ Հայաստանին ուղղված միակողմանի պահանջների առաջքաշման տեսքով։ Դրանք դրսևորվելու են սահմանազատման, ապաշրջափակման(«Զանգեզուրի միջանցք»), Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների («Արևմտյան Ադրբեջան») շուրջ գործընթացներում։

6. Իսկ Ադրբեջանի նոր դիրքավորման դեմ անհրաժեշտ մարտավարությունը կառուցողականության ֆոնի ներքո Հայաստանի դիրքերի համարժեք կարծրացումն է։

դիտվել է 266 անգամ
Լրահոս
ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն Ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը «Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար» Նոր պաշտոնանկություններ են սպասվում Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը КАКИМИ БЫ НИ БЫЛИ ДОГОВОРЫ, ДРУГИЕ ЗА НАС ВОЕВАТЬ НЕ БУДУТ Արցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք կորստյան պատճառի սխալները․ Արցախի թեմի առաջնորդ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը. The Times Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am