Ալիևի հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը ՀՀ-ն դրել է միակողմանի թելադրանքի ներքո․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«ՔՊ վերնախավն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ մեկ օր ավելի իշխանությունում մնալու և պետության հաշվին վայելքների համար՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության և առհասարակ գոյության։ Դրա համար, երկիր կառավարելու փոխարեն, նրանք լծված են իշխանություն պահպանելու քարոզչությանը, սակայն նրանց իշխանությունում մնալն արդեն հակադրվում է մեր ժողովրդի իրավունքներին ու պետության շահերին:

Հենց իշխանությունը պահպանելու առաջնահերթության պատճառով նրանք մոլի ջանքերով քայքայում են մեր պետականությունը և թուլացնում մեր ժողովրդի դիմադրողականությունը։

Այդ քարոզչության բաղկացուցիչ մասն են կազմում երկրի ներսում մեկ ընտանեկան զույգի կողմից առաջ քաշվող օրակարգերը, որոնց տարածմանը չպետք է որևէ կերպ նպաստել։

Արդյունքում՝ երկրում արմատավորվում է պետականությունը քայքայող ավտորիտար կառավարումը: Լուրջ խնդիրներ են առաջացել երկրի կառավարման, մարդկանց իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության, զինված ուժերի և դիվանագիտության ղեկավարման համակարգերում։

Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից, որպեսզի կարողանանք դիմակայել Հայաստանի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերից Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն Ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը «Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար» Նոր պաշտոնանկություններ են սպասվում Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը КАКИМИ БЫ НИ БЫЛИ ДОГОВОРЫ, ДРУГИЕ ЗА НАС ВОЕВАТЬ НЕ БУДУТ Արցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք կորստյան պատճառի սխալները․ Արցախի թեմի առաջնորդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am