Փաստաբանական ծառայությունների հարկը բարձրացել է 6-8 անգամ․ փաստաբանները մտադիր են օրենքին հակազդել

Փաստաբանների պալատը հայտնում է, որ տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստը, որին ներկա են եղել բազմաթիվ փաստաբաններ: Նիստի ընթացքում քննարկվել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:

«Հիշեցնենք, որ արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:

Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս)։

Օրենքի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման:

Մասնավորապես Օրենքի կիրառությունը՝

- Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա,

- բացառում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.

- շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.

- չկանխատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.

- հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար քանի որ ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունները արժեքը քսան տոկոսով բարձր է.

- լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.

- սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը ակնհայտ դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը պայմանավորված ծանր հարկային բեռով,

- խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ:

Քննարկման ժամանակ ներկայացվել են նախագծի ընդունումը կանխելու, ինչպես նաև դրա ընդունումից հետո՝ այն վերանայելուն հասնելու ուղղությամբ Փաստաբանների պալատի ձեռնարկված քայլերը: Նախանշվել են նաև նախատեսվող հետագա գործողությունները:

Նիստին ներկա փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունները, բարձրաձայնել առաջացած խնդիրները, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններ օրենքին հակազդելու նպատակով ձեռնարկման ենթակա գործողությունների վերաբերյալ:

Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝ շարունակել գործողությունները հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ, այդ թվում՝

Կազմել և Կառավարությանը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծ փաստաբանական ծառայություններն ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ,

Նախագծի ներկայացման նպատակով կազմակերպել փաստաբանների ստորագրահավաք,

Կառավարության կողմից Նախագծին չարձագանքելու կամ դրական ընթացք չտալու դեպքում ձեռնամուխ լինել բողոքի ակցիաների իրականացմանը,

Փաստաբանների առաջիկա ընդհանուր ժողովի օրակարգում ներառել օրենքի խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարությամբ հանդես գալու հարցը,

Շարունակել աշխատանքներն օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան պատգամավորների միջոցով դիմում ներկայացնելու ուղղությամբ,

Շարունակել հանրային իրազեկման միջոցառումներն օրենքի խնդրահարույց կարգավորումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը КАКИМИ БЫ НИ БЫЛИ ДОГОВОРЫ, ДРУГИЕ ЗА НАС ВОЕВАТЬ НЕ БУДУТ Արցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք կորստյան պատճառի սխալները․ Արցախի թեմի առաջնորդ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը. The Times Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին. Սուրեն Սարգսյան Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Արմեն Եղիազարյան Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը նախագահական ընտրություններ կանցկացնի. Reuters Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից կբռնագանձվի 2 միլիարդ դրամ, անշարժ գույք ՀՅԴ-ն ԱՄՆ-ում կօգնի Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին Արդարացում չկա, այս համատարած անտարբերության և անպասխանատվության միջավայրին. Հովհաննես Ավետիսյան Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ Հայրապետյան Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է. Թագուհի Թովմասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am