Կառավարության միակ «ձեռքբերումը»․ տնտեսական ձախողումների աննախադեպ աճ

168․am-ը գրում է․ Տարին ավարտվում է իշխանությունների համար համատարած ձախողումներով. Ոչ միայն այդքան փափագած խաղաղության պայմանագիրը չկարողացան ստորագրել իրենց կիրթ ու կառուցողական հարևանի հետ, այլև տապալվեցին մյուս բոլոր բնագավառներում՝ տնտեսություն, բյուջե, սոցիալական քաղաքականություն։ Ոչ մի ձեռքբերում ու առաջընթաց։ Արտաքին գործոնները մի փոքր թուլացան ու ի ցույց դրեցին վարչախմբի սնանկությունը։ Նախատեսված բոլոր ծրագրերը ձախողվեցին։ Այդքան գովաբանված «համաշխարհային մակարդակի» տնտեսական աճերը մնացել են անցյալում։

Նախատեսել էին առնվազն 7 տոկոս, սպասվում է, որ, լավագույն դեպքում, տնտեսական աճը կկազմի 5 տոկոս։ Դա էլ գերազանցապես ի հաշիվ տարեսկզբին արձանագրված բարձր աճերի, երբ արտաքին ազդեցությունները տնտեսության վրա հասան գագաթնակետին՝ առավելապես ոսկու վերարտահանումների տեսքով։ Մի քանի ամսում այնքան ոսկի արտահանվեց Հայաստանից, որ չէր արտահանվել տասնյակ տարիների ընթացքում։ Առաջին կիսամյակում ոսկու արտահանումը գերազանցեց 4,1 մլրդ դոլարը։ Ռուսական ոսկու վերարտահանումն էլ դարձավ Հայաստանի տնտեսության աճի լոկոմոտիվը։ Մի պահ ոսկեգործության ոլորտի աճերը հասել էին տասնյակ անգամների։ Բայց դրանք ոչ մի կապ չունեին մեր տնտեսության հետ, չնայած դրա արդյունքում տնտեսության մեջ բարձր աճեր էին գրանցվում։ Ցուցանիշներն աճում էին, իսկ տնտեսությունը դրանից ոչինչ չէր շահում, շահում էին անհատները, որոնք ռուսական ոսկու վերարտահանումների վրա մեծ գումարներ աշխատեցին։

Եթե ոսկու վերարտահանումները չլինեին, դժվար է անգամ ասել, թե հիմա ուր էր գլորվել տնտեսական աճը։ Դրա հետևանքները տեսանք հատկապես տարվա երկրորդ կեսին, երբ վերարտահանումները կրճատվեցին։ Տնտեսական աճի երբեմնի բարձր տեմպերը միանգամից գահավիժեցին։

Ռուսական ոսկու ներմուծման-արտահանման շնորհիվ այս տարի Հայաստանի տնտեսության մեջ որոշ աճեր արձանագրվեցին, բայց դա տնտեսությանը ոչինչ չտվեց։ Այն ժամանակ, երբ արտաքուստ արդյունաբերությունը բարձր տեմպերով աճեր էր գրանցում, տեղական արտադրության ծավալները նվազում էին։


Տնտեսության իրական հատվածում այսօր էլ աճ գրեթե չկա։ Ու դա է այն քաղաքականության արդյունքը, որին հասել են այս իշխանությունները։

Այդ քաղաքականության հետևանքով տնտեսության իրական ու առանցքային հատվածը հայտնվեց շատ ավելի ծանր վիճակում։ Կառավարությունը ոչ միայն ոչինչ չարեց ներքին տնտեսությունն արտաքին ճնշումներից պաշտպանելու համար, այլև հարձակվեց տնտեսության վրա։ Բյուջեն լցնելու համար աջ ու ձախ սկսեցին տեռորի ենթարկել տնտեսությանը։ Ոչ միայն համատարած ստուգումներով էին ահաբեկում բիզնեսին, այլև քրեական գործերով։ Չէին վերադարձնում արտահանման գերավճարները, բիզնեսին ստիպում էին հրաժարվել իրենց գումարներից։

Բայց անգամ նման փորձերը չփրկեցին կառավարությանը բյուջետային ձախողումից։ Արդեն տարեսկզբից բյուջեում սկսեց ճեղք առաջանալ, որը գնալով խորացավ, ու տարեվերջին ունենք այն, որ նախատեսված եկամուտների մեծ բաց է առաջացել։ Անգամ տնտեսությանն այդքան քամելուց հետո, բյուջեում միլիարդավոր դրամների թերակատարում է սպասվում։ Ֆինանսների նախարարության կանխատեսումներով, թերակատարումը կհասնի ընդհուպ 200 մլրդ դրամի, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակների կտրվածքով։ Կառավարությունը ձախողել է նախատեսված եկամուտների ստացումը՝ խնդիրների առաջ կանգնեցնելով նախանշված բազմաթիվ ծրագրերի իրականացումը։

Տարիներ շարունակ իշխանությունների կողմից հյուսված այն միֆը, որ փողի խնդիր չունեն, բյուջեի եկամուտները կատարում ու գերակատարում են, հօդս ցնդեց։ Մեծ ֆինանսական ճեղք է առաջացել բյուջեում՝ եկամուտները հավաքել չկարողանալու պատճառով։ Եկամուտների չհավաքման պատճառով հետաձգվել են նախատեսված ծրագրերը։ Դրա հետևանքով սրվել են նաև հաջորդ տարվա բյուջեի խնդիրները։

Այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը դարձյալ հույսը դրել է պարտքերի վրա։ Չնայած պարտքերի այնքան բեռ է հասցրել այս ընթացքում կուտակել, որ հայտնվել ենք պարտքային թակարդում։ Պարտքն անգամներով ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Բացառություն չէր նաև այս տարին։ Տարեվերջից մեկ ամիս առաջ կառավարությունը հասցրել է պարտքն ավելացել ևս 780 մլն դոլարով։ Սպասվում է, որ դեկտեմբերին պարտքը կավելանա ևս մի քանի հարյուր միլիոնով, իսկ աճը կգերազանցի 10 տոկոսը։ Եվ սա այն պարագայում, երբ տնտեսական աճի սպասումը հազիվ 5 տոկոս է։

Տնտեսական ու ֆինանսական խնդիրների համատարած ձախողումների պայմաններում, տարօրինակ կլիներ, որ միայն սեփական բարեկեցության մասին մտածող վարչախումբը մի քիչ էլ մտածեր հասարակության հոգսերը թեթևացնելու մասին։ Հասարակության բազմաթիվ խմբերի եկամուտներն այս տարի էլ չավելացան։ Փոխարենը՝ նրանք բախվեցին տարբեր ոլորտներից թելադրված ֆինանսական ծանրացումների, պաշտոնապես չերևացող բարձր գնաճի ու համատարած թանկացումների հետ։

Սոցիալական առումով այս մարդկանց կյանքի պայմանները վատացան, իսկ իշխանության բարիքներից իրենց չզրկող երիտհեղափոխականները շարունակեցին ավելացնել իրենց կարողությունները։

Հերթական տնտեսական տարին ոչինչ չտվեց երբեմնի «հպարտ» քաղաքացուն՝ ո՛չ աշխատավարձի, ո՛չ թոշակի, ու ո՛չ էլ նպաստի բարձրացում։ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ապագա կա»-ն կրկին չեկավ այս քաղաքացիների համար։ Նրանք շարունակեցին նույնքան կամ ավելի վատ ապրել, քան ապրում էին նախորդ տարի։

Կշարունակեն ավելի վատ ապրել նաև հաջորդ տարի, քան ապրում էին այս տարի, քանի որ վարչախումբը, ինչպես այս տարի, բյուջեում միջոցներ չի գտել՝ այս մարդկանց կյանքը եթե ոչ՝ բարելավելու, ապա գոնե՝ չվատացնելու համար։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Արմեն Եղիազարյան Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը նախագահական ընտրություններ կանցկացնի. Reuters Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից կբռնագանձվի 2 միլիարդ դրամ, անշարժ գույք ՀՅԴ-ն ԱՄՆ-ում կօգնի Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին Արդարացում չկա, այս համատարած անտարբերության և անպասխանատվության միջավայրին. Հովհաննես Ավետիսյան Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ Հայրապետյան Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է. Թագուհի Թովմասյան Արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան Մեկը պատերազմ է պատրաստում, մյուսը՝ փախուստ ու ալիբի. Բենիամին Մաթևոսյան Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է. «Լույս» հիմնադրամ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու Ինչ նամակ է Անդրանիկ Թևանյանը գրել Փաշինյանին (video) Ով չի հասկանում, որ Հայաստանը կործանման եզրին է՝ անասուն է․ Երվանդ Բոզոյան (video) Ով չի հասկանում, որ Հայաստանը կործանման եզրին է՝ անասուն է․ Երվանդ Բոզոյան (video) Ալիևը ամեն ինչ անում է, որ քծնի Թրամփին (video) Մակրոնը սպասում է Հայաստանը կործանվի, որ լացի (video) Մասիս Մելքոնյա'ն, ես քո անցած ճանապարհը շատ լավ գիտեմ (video) Ալիևը սառեցնում է իր և Պուտինի հարաբերությունը, պատերազմ սկսելու համար (video) Բացահայտում. Ինչպես է այս իշխանությունը ոչնչացնում հոգևոր բոլոր արժեքները․ Տիրան Լոքմագյոզյան (video) Մհեր Գրիգորյա՛ն, քեզ դուրս նետելու ժամանակն է․ Թաթուլ Պետրոսյան (video) Էրդողանը նախապատրաստում է քրդերի ցեղքասպանություն (video) Արմենիան, Շանթը և Հ1–ը կործանարար քաղաքականություն են վարում (video) Ալիևը ասում է՝ նոր խաղի կանոների մեջ ես իրավունք ունեմ գրավելու Հայաստանը (video) Ինչու Ալիևը մատ թափ տվեց Պուտինի վրա (video) Հայկ Նահապետյանը ինչ առաջարկ արեց ընդդիմության պառակտողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am