Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը
«Սիրիայի հայ համայնքը գրեթե սովորականի նման է նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Եկեղեցական արարողությունները կատարվել են ժամանակին, առանց կրճատումների, այսօր օր եւս՝ մեռելոցի օրը, պատարագ է մատուցվել Ազգային Գերեզմանատանը» , - այս մասին «Փաստինֆո»- ին ասաց Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ վերջին ժամերի հիմնական նորությունը Սիրիայի նկատմամբ սահմանված գլխավոր պատիժամիջոցները վեցամսյա ժամկետով վերցնելու ԱՄՆ-ի որոշումն է։
Համաձայն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ձեռնարկած կարգավորումների՝ կհեշտացվի դեպի Սիրիա մարդասիրական օգնութուններ առաքելը։ Այս որոշումը որոշակիորեն կնպաստի հիմնական ենթակառույցների վերականգմանը կամ բարելավմանը։
Իսկ հիմնական խնդիրը կրթական դպրոցական ծրագրերում նախատեսված փոփոխութունների հարցն է։ Դրանք արդեն իսկ քննադատվել են մտավորականների և Սիրիայի այլ փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների կողմից քննադատության արժանացավ։ Ինչպես նշեց Մ. Գաբրիելյանը՝ կրթության նախարարը հստակեցրել է, որ դպրոցական ծրագրերը կմնան գրեթե անփոփոխ եւ կատարվելիք փոփոխութունները վերաբերելու են միայն տապալված վարչակարգի գործունության մասին տեղեկություններին, կլինեն նաև իսլամական կրոնագիտության մի քանի փոփոխություններուններ։ Ի դեպ, նշենք, որ նոր իշխանությունը կրթական ծրագրից դուրս է բերել ազգային կրթության ուսումնական առարկան։
Նախարարը ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է. «Սիրիայի բոլոր դպրոցներում դասագրքերը նույն բովանդակությամբ կմնան, մինչեւ կկազմվեն մասնագիտական հանձնախմբեր՝ դասագիրքերի վերանայման եւ ստուգման համար։ Մենք հորդորում ենք ջնջել այն բաժինները, որոնք փառաբանում են նախկին վարչակարգը եւ նախագահին, եւ բոլոր դասագիրքերում վարչակարգի դրոշը հեղափոխության դրոշով փոխարինել» ։
«Նա նաև ավելացրեց, որ հրապարակված փոփոխութունները վերաբերում են միայն որոշ սխալ տեղեկությունների ճշտմանը՝ հատկապես իսլամական կրոնագիտության դասագիրքերում, ուր նախկին վարչակարգը իսլամական կրոնի հատուկ Ղուրանի մի քանի դրույթներ իր հայեցողությամբ է մեկնաբանել։ Մենք ուղղեցինք դրանք պատշաճ մեկնաբանությամբ»- , փոխանցեց Մարիա Գաբրիելյանը։
«Փաստինֆո»- ի նկատառմանը, որ Հայաստանում թուրքագետների տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի դպրոցական դասագրքերում արդեն իսկ փոխվել են Օսմանյան կայսրության «օկուպացիայի տարիների» տերմինը, «Օսմանյան իշխանության տարիներ» տերմինով, ինչին ի պախաստան պատգամավորն ասաց, որ նախնական ինֆորմացիան այդպես էր տարածվել, սակայն, կրթության նախարարն իր հայտարարությամբ դա չի հաստատել, գուցե երբ սկսեն սովորել դպրոցներում, ընթերցել տերմինները, այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչն է փոխվել։