Վիճաբանություն-ծեծկռտուք՝ հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային քրեական վարչությունների ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Սևանի ու Հրազդանի ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել են Կոտայքի մարզում տեղի ունեցած մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուքի և մարմնական վնասվածք պատճառելու դեպք։ Հունվարի 5-ին, գիշերը ժամը 02։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են ահազանգել և հայտնել, որ Լճաշեն բնակավայրի մանկապարտեզի մոտակայքից ծեծի ենթարկվելու հետևանքով «Ստորին ծնոտի բեկորային կոտրվածք, ձախ այտի և ծոծրակային շրջանի պատռված վերքեր, ձախ ստորին ակնակապճային շրջանի հեմատոմա և այտուց, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին Սևանի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Նավասարդյանն է։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որից հետո էլ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ, որից հետո տեղեկությունը ոստիկանության Սևանի բաժնից փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն և համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին, պարզվել է, որ հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Նավասարդյանը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող «Ադամ» հանդիսությունների սրահում մասնակցել է ինչ որ միջոցառման, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Դավիթ Խաչատրյանի և 24-ամյա Միքայել Թադևոսյանի միջև, որից հետո Ա․ Նավասարդյանը զանգահարել և Հրազդան է կանչել Արման Նավասարդյանին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արսեն Նավասարդյանին, 37-ամյա Իշխան Քոլոզյանին, 25-ամյա Գևորգ Սահակյանին և 26-ամյա Խաչիկ Մելիքյանին, ովքեր ժամանելով «Ադամ» հանդիսությունների սրահ, բակում վիճաբանել են մի խումբ անձանց հետ (որոնց ինքնությունը պարզվում է) և այդ վիճաբանություն ծեծկռտուքի ժամանակ Ա․ Նավասարդյանը ստացել է նշված, իսկ Ս․ Մելիքյանը, Արսեն և Արթուր Նավասարդյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված և անձանց և դեռևս անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Ինչ նամակ է Անդրանիկ Թևանյանը գրել Փաշինյանին (video) Ով չի հասկանում, որ Հայաստանը կործանման եզրին է՝ անասուն է․ Երվանդ Բոզոյան (video) Ով չի հասկանում, որ Հայաստանը կործանման եզրին է՝ անասուն է․ Երվանդ Բոզոյան (video) Ալիևը ամեն ինչ անում է, որ քծնի Թրամփին (video) Մակրոնը սպասում է Հայաստանը կործանվի, որ լացի (video) Մասիս Մելքոնյա'ն, ես քո անցած ճանապարհը շատ լավ գիտեմ (video) Ալիևը սառեցնում է իր և Պուտինի հարաբերությունը, պատերազմ սկսելու համար (video) Բացահայտում. Ինչպես է այս իշխանությունը ոչնչացնում հոգևոր բոլոր արժեքները․ Տիրան Լոքմագյոզյան (video) Մհեր Գրիգորյա՛ն, քեզ դուրս նետելու ժամանակն է․ Թաթուլ Պետրոսյան (video) Էրդողանը նախապատրաստում է քրդերի ցեղքասպանություն (video) Արմենիան, Շանթը և Հ1–ը կործանարար քաղաքականություն են վարում (video) Ալիևը ասում է՝ նոր խաղի կանոների մեջ ես իրավունք ունեմ գրավելու Հայաստանը (video) Ինչու Ալիևը մատ թափ տվեց Պուտինի վրա (video) Հայկ Նահապետյանը ինչ առաջարկ արեց ընդդիմության պառակտողներին (video) Произойдет ли изменение частной собственности с демаркацией участка Баганис-Воскепар? Ультиматум Алиева: новая война? Главное из пресс-конференции в Мар-а-Лаго Дональда Трампа Сегодня глава Комитета кадастра Сурен Товмасян отвечал на вопросы журналистов, но смотрю многие пропустили мимо ушей это интервью «Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպությունը սպառնալիք է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Միրզոյան Միրզոյանը արձագանքեց Ալիեւին Միրզոյանը հիշեցրեց Ալիևին Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Փաշինյանի արձագանքն Ալիևի հակահայկական հայտարարություններին ցնցող էր Նիկոլն ու Ալիևը պայմանավորված նոր պատերազմի նոր ներկայացում են բեմադրում․ քաղաքագետ Վանաձորում 29-ամյա հետախուզվողը դանակով վնասել է ոստիկանին ու սպառնացել նռնակով պայթեցնել բոլորին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am