Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։
Նա մանրամասնում է.
»Երբ դեռ փաստացի կար Ղարաբաղը` Հայաստանի Ազգային Ժողովի մեր գործընկեր պատգամավորների այցերի ժամանակ փորձում էինք հնարավորինս մենակ չթողնել նրանց. զրուցել, ուղեկցել, թեկուզև մի բաժակ սուրճ հյուրասիրել։ Արցախի կորստից հետո նրանցից համարյա ոչ մեկը չզանգեց գոնե հարցնի ողջ ենք, թե մեռած։ Երբեմն էլ, եթե տեղահանված մեր որևէ քաղաքացու հարցով զանգում էի` չէին պատասխանում։
Ներկայումս աշխատում եմ մի շենքի անվտանգության պահպանման ծառայությունում, որտեղ իշխող ուժը ունի գրասենյակ և շաբաթը մի քանի անգամ նիստ են անում։ Ու իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում»։
Եթե մարդկանց համեմատենք կենդանիների հետ, իմ կարծիքով, այդպիսի վարքագիծ կդրսևորի խոզը»։