Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար

Մետապնևմովիրուս (HMPV) Հայաստանում արձանագրվել է ոչ միայն 2024 թվականին, այլ նաեւ 2023։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ- համաճարակաբան Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ 2023 թվականին գրանցվել է 10 դեպք, իսկ 2024 թ.ի հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում 50 դեպք։ Ըստ նրա՝ շնչառական վարակների սեզոնից սկսած, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից առ այսօր դեպք չի արձանագրվել։

Համաճարակաբանի փոխանցմամբ՝ մետապնևմովիրուսային վարակի տեսակի դեմ կանխարգելիչ միջոցառումները, որպես այդպիսին, նույնն են, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Դրանք են՝ հասարակական վայրեր այցելելուց հետո, ուտելուց առաջ լվանալ ձեռքերը օճառով, խուսափել սերտ շփումից այն մարդկանց հետ,ովքեր ունեն սուր շնչառական վարակների ախտանշաններ։ Պարբեաբար պետք է օդափոխել, ախտահանել գտնվելու վայրը, սենյակը, աշխատասենյակը, փակ տարածքները, որտեղ կան մարդկանց կուտակումներ,դեմքին չդիպչել, հետևել հազի ու փռշտոցի հիգիենիկ կանոններին, կրել դիմակ ու 4 ժամը մեկ փոխել։

Ինչ վերաբերում է վիրուսի տեսակին, որը, ըստ միջազգային լրահոսի, լայն տարածում է ստացել Չինաստանի հյուսիսային մարզերում, մեր զրուցակցի խոսքերով, նոր չէ, այն առաջին անգամ արձանագրվել է 2001 թվականին։

«Ժողովրդական լեզվով ասած՝ ում մոտ քթահոսություն կամ հազ կա, սովոր ենք ասել, գրիպ է տանում, բայց դրանք գրիպանման հիվանդություններ են, իսկ ավելի կոնկրետ՝ այլ սուր շնչառական վարակներ»,- ասել է համաճարակաբանը։

Այս պահի դրությամբ՝ ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում Գրիպ Ա-ի (ինֆլուենցա Ա) և Կորոնավիրուսի վրա, որոնք արդեն իսկ ի ցույց են դրել համավարակի վերածվելու հնարավորությունը։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր վիրուսի դեպքում ծանր զարգացումներ կարող են տեղի ունենալ չբուժելու պարագայում, կամ եթե ախտահարումը ռիսկի խմբին պատկանող անհատի մոտ է։

«Տվյալ Մետապնևմովիրուսային վարակի դեպքում առավել ռիսկային խումբ համարվում են մինչև 14 տարեկան երեխաները, նրանցից առավել ծանր են տանում մինչև 5 տարեկան երեխաները։ Ռիսկի խմբում են նաև 65-ից բարձր տարիք ունեցող անձինք, խրոնիկ հիվանդություն կամ իմունային անբավարարություն ունեցողները»,- նշել է Ռ. Գրիգորյանը՝ ավելացնելով. «Ցանկացած շնչառական վիրուս, եթե ախտահարի այդ խմբի անձանց, ապա կունենանք բարդ դեպքեր»։

Համաճարակաբանը տեղեկացրեց,որ Մետապնևմովիրուսային վարակի դեպքում չի արձանագրվել է զարգացման բարդության այնպիսի աստիճան, որը հանգեցնի մահվան, ինչպես տեղի են ունեցել H1N1-ի դեպքում։ «Այդ կատեգորիայի վիրուս չէ, ընդհանրապես համաշխարհային գրականության մեջ այն ներկայացված չէ որպես համավարակ առաջացնող վարակ», - ասաց բժիշկը։
Նշենք, որ միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ Չինաստանում արձանագրվել է Մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում։

Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում նկատվում է HMPV)վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների:

Միջազգային լրահոսի համաձայն՝ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Произойдет ли изменение частной собственности с демаркацией участка Баганис-Воскепар? Ультиматум Алиева: новая война? Главное из пресс-конференции в Мар-а-Лаго Дональда Трампа Сегодня глава Комитета кадастра Сурен Товмасян отвечал на вопросы журналистов, но смотрю многие пропустили мимо ушей это интервью «Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպությունը սպառնալիք է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ․ Միրզոյան Միրզոյանը արձագանքեց Ալիեւին Միրզոյանը հիշեցրեց Ալիևին Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Փաշինյանի արձագանքն Ալիևի հակահայկական հայտարարություններին ցնցող էր Նիկոլն ու Ալիևը պայմանավորված նոր պատերազմի նոր ներկայացում են բեմադրում․ քաղաքագետ Վանաձորում 29-ամյա հետախուզվողը դանակով վնասել է ոստիկանին ու սպառնացել նռնակով պայթեցնել բոլորին Նիկոլն ասում է՝ թո՛ղ ադրբեջանցիները Նախիջևան ՀՀ տարածքով գնան, մենք էլ Նախիջևանի տարածքով Մեղրի կգնանք. Կարեն Վրթանեսյան Ալիևը սպառնում է տիրել և ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ամուսնանանք. Շարմազանով Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Հայաստան Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա Անդրեասյանին Ինչ կենսագրություն ունի ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արթուր Նահապետյանը Դատախազությունը Բերդի նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից փող ու գույք է պահանջում #ՈՒՂԻՂ․ Ալիևը վախեցած է հունվարի 17-ի պայմանագրից․ Հայկ Նահապետյան (video) Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Խաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. Թանդիլյան #ՀԻՄԱ․ Խորհրդավոր ակցիա կառավարության և դատախազության դիմաց. ի՞նչ են պահանջում հարյուրավոր տղամարդիկ (video) 2,5 միավորանոց քաղաքային իշխանության հերթական ոչ իրավաչափ որոշման հետևանքը. Սոնա Աղեկյան Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ, Գուրգեն Աֆրիկյանը՝ պրոբացիայի ծառայության պետ Բարեփոխված 44 համարի ավտոբուսներին սպասելիս. քաղաքապետի սաբոտաժն ընդդեմ քաղաքացո՞ւ Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am