Հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով. իրանագետ
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով և Աստարայի մաքսակետից Ադրբեջան մտնած իրանական բեռնատարների նկատմամբ կազմակերպված վանդալիզմով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Նշված բեռնատարների վարորդները մեծամասամբ թյուրքախոս ատրպատականցիներ են, որոնք նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանանում, այսպես կոչված, «համաթյուրքական եղբայրության» և, իբր, ճնշումների ենթարկվող «հարավային ադրբեջանցիների» մասին օրնիբուն բարբաջող Բաքվի բարբարոսսկան և էրդողանական վարչախմբերի ներկայացուցիչների կողմից միայն այն բանի համար, որ իրանցիներ են։
Առաջին հայացքից այս ոչ այնքան մեծ թվացող դրվագները ի ցույց են դնում նշված վարչախմբերի նաև երեսպաշտ բնույթը՝ պայթեցնելով այն քարոզչական փուչիկը, թե, իբր, կան «համաթյուրքական եղբայրություն» կամ «եղբայրական հարավային ադրբեջանցիներ»»։