«Մի՞թե մարդկության քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները»

Այսօր Սուրբ Ծննդյան պատարագի արարողություններ են կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` Մայր Հայրենքից մինչև Սփյուռքի գաղթավայրերի եկեղեցիներում…Սակայն Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախում ոչ միայն չեն ղողանջում եկեղեցիների զանգերը և չեն մատուցվում պատարագներ, այլ նաև մի շարք եկեղեցիներ հինովին քանդվեցին, խեղաթյուրվեցին նրանց իսկությունը և փոփոխվեցին գործառույթները` վերածվելով մզկիթների ու պահեստների…

Սուրբ Ծննդյան այս օրը համայն քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում գտնվողը բոլոր պատմաշակութային արժեքները միայն մեզ չեն պատկանում, դրանք ունեն համամարդկային քաղաքակրթական նշանակություն և գտնվում են ոչնչացման ու բռնայուրացման վտանգի տակ:

Տարիներ առաջ Հին Ջուղայի հազարամյա խաչքարերը պետական մակարդակով փոշիացնող երկիրը շարունակում է իր ձեռագիրը արդեն բռնազավթված Արցախում` ջնջել հայկական քաղաքակրթական հետքերը, վերացնել հայ ժողովրդի` իր Պատմական բնօրրանի ա’յդ հատվածում` Արցախում ներկայության վավերագրերը։ Արցախում կատարվում է մշակութային վանդալիզմ, որը ցեղասպանության բաղադրիչ է։

Երբ տարիներ առաջ ինչ-որ մի դիպված վտանգեց Փարիզի Աստվածամոր տաճարը և տեղի ունեցավ հայտնի հրդեհը, ամբողջ քրիստոնյա աշխարհը դա իր սեփական հոգու ցավը համարեց , և լծվեցին տաճարը վերանորոգելու գործին, քանի որ այն համաշխարհային մշակույթի արժեք է։Իսկ մի՞թե մարդկության քաղաքակրթական սեփականությունը չեն Արցախում կառուցված առաջին քրիստոնեական եկեղեցիները, որոնց պատմությունը հասնում է մինչև 4-րդ դար և իրենց ճարտարապետությամբ ևս հանդիսանում են քաղաքակրթական արժեք։

Եվ քաղաքական երկակի ստանդարտները գո’նե մշակույթի հարցերում պիտի տեղ չունենար։ Մինչդեռ , ինչպես տեսնում ենք, քաղաքական շահերը այստեղ ևս իրենց դրսևորումն ունեն, ինչը արժանի է ամենախիստ դատապարտության։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

դիտվել է 155 անգամ
Լրահոս
2,5 միավորանոց քաղաքային իշխանության հերթական ոչ իրավաչափ որոշման հետևանքը. Սոնա Աղեկյան Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ, Գուրգեն Աֆրիկյանը՝ պրոբացիայի ծառայության պետ Բարեփոխված 44 համարի ավտոբուսներին սպասելիս. քաղաքապետի սաբոտաժն ընդդեմ քաղաքացո՞ւ Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ ՇՏԱՊ․ Բողոքի ակցիա կառավարության դիմաց (video) Ալիևի թարմ սպառնալիքների հանրագումարը․ Նարինե Դիլբարյան Արագածոտնում ինքնասպան եղած կինը նամակ է թողել «Ֆրանսիան փորձել է Ադրբեջանին սպառնալ Ղարաբաղի ճանաչմամբ». Իլհամ Ալիև Ալիևի պասով` պարագլուխը շատ շուտով Հայաստանի «դենացիֆիկացիայի» նոր փուլի մեկնարկն է տալու․ Դավիթ Սարգսյան Մեծ-մեծ խոսացող կառավարությունը 2024թ. բյուջեի հարկային եկամուտները թերակատարել է 570 մլն դոլարով. Առաքելյան Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին #ՈՒՂԻՂ․ Ալիևը պաշտոնապես պատերազմի անոնս արեց․ Երվանդ Բոզոյան (video) «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն բաց կլինի․ Ալիև ԱՆ-ում մոտ 3 մլրդ պետպատվերի ծառայությունների պայմանագիրը կնքվել է ընտանիքի անդամների միջև․ Վարդանյան ՀՀ գոյությունն առաջին անգամ դրված է բացահայտ սպառնալիքի տակ. Արման Հովասափյան Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան ՇՏԱՊ․ Ալիևը սպառնում է պատերազմով (video) Ի՞ՆՉ ԱԶԳՈւԹՅՈւՆ ՈւՆԻ ԱՐՑԱԽ-ԽԱՉԵՆԻ ԹԱԳԱՎՈՐ, ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼ-ԴՈԼԱՆ Այն պահից, երբ Ադրբեջանին ու Հայաստանին թողել են «բանակցել» մեն մենակ, դրանով «լվացել» են իրենց ձեռքերն ու արտոնել Ալևին. Հակոբ Բադալյան Ալիևի հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը ՀՀ-ն դրել է միակողմանի թելադրանքի ներքո․ Արման Թաթոյան Դատախազությունը Վանաձոր նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից փող ու գույք է պահանջում Պատերազմում հաղթանակած երկրի միապետը չի ցանկանում խաղաղություն հաստատել, հակառակը, ձգտում է ոչնչացնել պարտված երկրի ժողովրդին․ Դավիթ Անանյան Ալիևը կրկին շտապեց օգնության իր գործընկերոջը. Էլիբեգովա «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
«Ապագա»-ն ընկել է ժողովրդի հետևից (video) Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am