Շիրակի նիկոլական չինովնիկներից ոչ մեկը չբարեհաճեց մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին․ Մհեր Մելքոնյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հեշտ չէ խոսել երկրի ապագայի մասին, երբ կազմաքանդվում է ավանդական մեր արժեհամակարգը։ Գործող ապազգային իշխանությունների հետ ամեն նոր օր անկանխատեսելի է՝ մարդկային իրավունքներն ու ազատությունն այլևս բարձրագույն արժեք չեն, սոցիալական անհավասարությունը, անվտանգության բացակայությունը, թշնամու շահերի սպասարկումը, այս ամենի հետ մեկտեղ ՔՊ-ական խմբակը վերջնականապես կործանում է մեր բոլորի ապագան։

Հայաստանը աստիճանաբար հայտնվում է անելանելի քաոսի մեջ։

Բայց, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ինչ-որ պահի մեր քաղաքացիների համար բացվելու է հնարավորությունների պատուհան՝ հիմք ստեղծելու որակապես ազգային և հոգևոր կյանքի համար: Վստահ եմ, որ դա տեղի կունենա նաև Հայաստանի Հանրապետությունում, և այդ ժամանակ մենք կունենանք ապագայի հնարավորություն՝ միացյալ Հայրենիքով, անվտանգային լուրջ համակարգով, առանց կեղծիքի, վախի և բռնակալության, օրենքի անվերապահ գերակայությամբ, անկախ դատարաններով և իրավապահ համակարգով, ազատ լրատվամիջոցներով, արդար ընտրություններով, ժողովրդավարական ճանապարհով ընտրված ուժով և ամենակարևորը՝ ազգային շահերի և քաղաքացիների հիմնական իրավունքների պահպանման բացարձակ առաջնահերթությամբ։

Շատ կարևոր է մեր երկրի հասարակությանը պատրաստել փոփոխությունների։ Եվ այն պահին, երբ նորից ի հայտ կգա այդ հնարավորությունը, երկրում պետք է լինի պատասխանատու, պետականամետ քաղաքական ուժ՝ ծրագրով և հեռանկարի տեսլականով, որը կկարողանա քաղաքացիների հետ հիմք դնել ազգային և հոգևոր Հայաստանի։

Իսկ ինչ վերաբերում է հենց այսօրվան, ապա պետք է հասկանանք, որ իրադարձությունները մեր երկրի համար զարգանում են ծայրահեղ վտանգավոր ուղղությամբ։ Եվ քանի դեռ իշխանությունը գտնվում է ազգակործան խմբակի ձեռքում, իրավիճակն ավելի կվատթարանա։

Հ․Գ․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Նիկոլական իշխանությունը ներկայացնող Շիրակի մարզային և համայնքային չինովնիկներից և ոչ մեկը չբարեհաճեց մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։ Նրանք այդ ընթացքում շարունակում էին պետական ինստիտուտների կազմաքանդումը»։

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Փաշինյանը նշանակում է մարդկանց, որոնք կա՛մ իր նման անկարող են, կա՛մ իրենից վատն են․ Հարութ Սասունյան Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը Սլովակիան նշել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման հիմնական խնդիրը «Ինչո՞ւ պիտի տրանսպորտից օգտվելու համար խառը, խուճուճ քվեստներ անցնենք»․ Կարեն Վրթանեսյան Պետությունը մեխանիզմ է ստեղծում է խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների համար. փորձագետն ահազանգում է «Ապագա»-ն ընկել է ժողովրդի հետևից․ «Կարճ ասած» Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին Քաղաքային 9%-ոց իշխանության հերթական սուտ խոստումը Կառավարության միակ «ձեռքբերումը»․ տնտեսական ձախողումների աննախադեպ աճ Օպելները ու «համբալները» ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն» ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Վեճ, ծեծկռտուք և խուլիգանություն Ակնաշենում. Մեկն ատրճանակի կոթով հարվածել է դիմացինի գլխին, վերջինս էլ քարով խփել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Լռելու ու համակերպվելու արդյունքը Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը Վիճաբանություն-ծեծկռտուք՝ հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում Իր մահախոսականը գրած զինվորին դուրս են բերել մարտադաշտից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am