Ինչու՞ Նիկոլը չի վիրավորվում հակահայ Ղազախստանից և Ուզբեկստանից, բայց վիրավորվում է Բելառուսից
Նիկոլականները և ժեխափթիրը շարունակում են հպարտանալ իրենց կուռք՝ կապիտուլյանտ Նիկոլով, ով ըստ Նիկոլին սպասարկող ժեխնյուսերի վերջերս Լուկաշենկոյի "պորտը տեղն է դրել" և "պատեպատ տվել"...
Կանխավ ասեմ, որ միշտ հակակրակնք եմ ունեցել այդ հակահայ գեղցու նկատմամբ, բայց արդարությունը մեկն է...
Նիկոլի վարքագիծը Բելառուսի բռնապետի նկատմամբ արդարացված և շատ ճիշտ կդիտարկվեր, եթե նույն Նիկոլը նույն վարքագիծը դրսևորեր նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ մեր գործընկեր անդամ երկրների՝ հակահայ Ղազախստանի և Ուզբեկստանի նկատմամբ ևս, որոնց բռնապետերը Լուկաշենկոյի նման այցելել են Ալիևի կողմից օկուպացված Արցախ և աչքի են ընկել իրենց հակահայ հայտարարություններով և գործումեությամբ...
Հետաքրքիր է, կապիտուլյանտ Նիկոլն ինչու՞ Տոկաևից և Միրզիյոևից չի վիրավորվում, չի սպառմում, որ Աստանա և Տաշքենդ չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահում են վերը նշվածները... Ավելին՝ Ղազախստանի նախագահ Տոկաևի Արցախ այցից հետո ինչ-որ միջոցառման մասնակցելու պատրվակով Նիկոլը շտապեց Աստանա նույն Տոկաևի հետ հանդիպման...
Պատասխանն, ըստ իս նրա վախն է թուրքերից, որոնց շարքին են դասվում նաև Տոկաևն ու Միրզիյոևը...
Եթե Նիկոլը փորձի մի թթու խոսք ասել Ղազախստանի և Ուզնբեկստանի հակահայ ղեկավարների հասցեին, գրեթե համոզված եմ՝ Էրդողանը և Ալիևը Նիկոլի ականջները քոքից կկտրեն... Հիշեցնեմ, որ Արցախի հայաթափման մեջ ակտիվ մասնակցած Էրդողանի վերընտրվելուց հետո Նիկոլը շտապեց Անկարա՝ հայասպան Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու, բայց Լուկաշենկոյի հակահայ զառանցանքներից վիրավորվում է...
Այդ է պատճառը, ով թուրքից վախեցող Նիկոլը իրեն թույլ է տալիս հոխորտալ հակահայ Բատյկայի վրա, բայց Բատյկայից ավելի շատ իրենց հակահայությամբ աչքի ընկած Տոկաևի և Միրզիյոևի պահով ծպտուն չի հանում, իսկ իրեն երկրպագող զանգվածի մոտ էլ տղամարդլամիշ է լինում...
Նիկո՛լ, այդքան տղա կաս ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հակահայությանը հլը պատասխանի...
Գագիկ Համբարյանի գրառումը