Ի՞նչ պետք է հասկանա Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե իբր Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը պատվիրակություն է ուղարկելու Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Տեղեկատվությունն հատկապես ադրբեջանական լրատվամիջոցներն էին ակտիվորեն տարածում, և ստեղծվում էր տպավորություն, թե Իրանն ու Թուրքիան համաձայնության կարող են գալ այս հարցում։ Ընդ որում հետաքրքիրն այն էր, որ տարածվող տեղեկատվության մեջ իբրև թե Իրանի ԱԳ ներկայացուցիչը` Բաղայը, նշել է, թե իբր միջանցքի հարցը երկու երկրների միջև «ո՛չ թե քաղաքական հարց է, այլև՝ տեխնիկական»։ Ահա այս ձևակերպումն ինքնին հարցեր էր առաջացնում, որովհետև Իրանի համար այս հարցը ո՛չ թե անգամ քաղաքական ենթատեքստ ուներ, այլև աշխարհաքաղաքական, ինչը շեշտակիորեն բարձրացնում էր հարցի կարևորությունը։

Եվ ահա, քիչ անց Իրանական լրատվամիջոցները տարածում են պարզաբանում. տարածված նորությունը «Իրանի ԱԳՆ հայտարարությունը Զանգեզուրի միջանցքի մասին» վերտառությամբ, եղել է Դանեշջու լրատվամիջոցի լրատվական քայլը, և Արտաքին գործերի նախարարությունը Զանգեզուրի մասով նոր դիրքորոշում չունի»:

Իհարկե, սա կարևոր պարզաբանում է, հատկապես որ հայտարարության մեջ իրականում անգամ չի շոշափվել Զանգեզուրի միջանցքի հարց, այլ խոսքը եղել է թուրքական բեռնատարների վառելիքի մասին, որը ըստ իրանական կողմի ո՛չ թե քաղաքական, այլ տեխնիկական հարց է։ Սա լիովին տրամաբանական է, բայց մենք գիտենք, որ քաղաքականությունը հաճախ անուղղակի գործողությունների ռազմավարության վրա է հիմնված, հատկապես Իրանի պարագայում։

Ի՞նչ պետք է հասկանա Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»:

Ես կարծում եմ, որ սա տեղեկատվական տեխնիկա էր, որը ուղղված էր հատկապես Հայաստանին։ Հայաստանը Իրանի հետ պետք է հստակեցնի Ադրբեջանի պահանջների փաթեթի նկատմամբ իր դիրքորոշումը և կարմիր գծերը։ Հատկապես Սյունիքի հարցում Հայաստանը պետք է նաև Իրանի հետ համատեղ գործողությունների ծրագրի մշակի այն դեպքերի համար, երբ Ադրբեջանը և Թուրքիան մեզ կանգնեցնեն ֆորս-մաժորի առաջ։

Հակառակ պարագայում, Իրանը հանուն իր սեփական շահերի կարող է պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի դեպքում այսպես կոչված միջանցքի հարցը իսկապես կդառնա ի դժբախտություն մեզ՝ ընդամենը տեխնիկական խնդիր։

Ես միանշանակ վստահ եմ, որ այդ սցենարի պարագայում մեզ չեն օգնելու ո՛չ ԵՄ-ն և ո՛չ էլ ԱՄՆ-ն, իսկ ՀԱՊԿ-ն արդեն վաղուց Հայաստանի համար գոյություն չունի։ Հայաստանը մնալու է միայնակ, ուստի այսօր պարտավոր ենք ձևակերպել և ստեղծել Սյունիքի պաշտպանության հարցում դաշնակիցների կոալիցիա։

Վաղը ուշ կլինի, հատկապես երբ Թուրքիան հասցնի լուծել իր խնդիրները»:

դիտվել է 420 անգամ
Լրահոս
Փաշինյանը նշանակում է մարդկանց, որոնք կա՛մ իր նման անկարող են, կա՛մ իրենից վատն են․ Հարութ Սասունյան Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel»-ը Սլովակիան նշել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման հիմնական խնդիրը «Ինչո՞ւ պիտի տրանսպորտից օգտվելու համար խառը, խուճուճ քվեստներ անցնենք»․ Կարեն Վրթանեսյան Պետությունը մեխանիզմ է ստեղծում է խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների համար. փորձագետն ահազանգում է «Ապագա»-ն ընկել է ժողովրդի հետևից․ «Կարճ ասած» Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին Քաղաքային 9%-ոց իշխանության հերթական սուտ խոստումը Կառավարության միակ «ձեռքբերումը»․ տնտեսական ձախողումների աննախադեպ աճ Օպելները ու «համբալները» ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն» ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Վեճ, ծեծկռտուք և խուլիգանություն Ակնաշենում. Մեկն ատրճանակի կոթով հարվածել է դիմացինի գլխին, վերջինս էլ քարով խփել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Լռելու ու համակերպվելու արդյունքը Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը Վիճաբանություն-ծեծկռտուք՝ հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում Իր մահախոսականը գրած զինվորին դուրս են բերել մարտադաշտից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am