«Երաշխիք տալի՞ս ես, պարոն ՀՀԿ-ական, որ դա չես կրկնի». Լևոն Բարսեղյան

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկման ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ  օրեր առաջ լսեցինք ցուցակների հետ կապված՝ Դավիթ Հարությունյանի «ձեռնածուական մեկնաբանությունը»:«Ասում է՝ գիտե՞ք, վստահված անձինք քաղվածքներ անելու իրավունք ունեն, էլ ի՞նչ եք ուզում մեզնից: Հիմա ցուցակներ հրապարակելու պահանջն ուղիղ պահանջը չէ, ուղիղ պահանջը ցուցակների մատչելիությունն է: Դու այնպես արա, որ ընտրություններին մասնակցածների ցուցակները մեզ մատչելի լինեն: Ինքն ասում է՝ քաղվածքներ անելու իրավունք ունեք: Քաղվածքի չափն ինչքա՞ն է, պարոն Հարությունյան, քաղվածքի չափը կարո՞ղ է լինել -1 անուն-ազգանուն, տրամաբանությունն ասում է, որ քաղվածք է: Երկու վստահված անձ կարո՞ղ են այդ քաղվածքը գրանցել և ունենալ, իր բացատրությամբ ստացվում է, որ՝ այո: Քաղելու տեխնիկական եղանակը ո՞րն է, պարոն ՀՀԿ-ական, ձեռագի՞ր պետք է անենք, մարդ է, ու ձեռագիրը լավը չէ, ֆոտո անելը, սկան անելը, վիդեո նկարելը, կարդալ-ձայնագրելը քաղվածք չե՞ն: Այսինքն՝ ստացվեց, որ իր ասելով՝ իբր թե օրենքով մատչելիությունն ապահովված է, իսկ պրակտիկայում դա չենք ունեցել և չունենք: Մեր դիտորդներին, որոնք նույնիսկ փորձել են ցուցակները նայել, ծեծել են տեղամասերում: Երաշխիք տալի՞ս ես, պարոն ՀՀԿ-ական, որ դա չես կրկնի: Դրա համար ամենապարզ բանն ենք ասում՝ մասնակցածների ցուցակները հրապարակեք: Մասնակցությո՞ւնն է գաղտնի, թե՞ քվեարկությունը: Իրենք՝ որպես ականավոր, երևելի իրավաբաններ՝ կասեն, որ քվեարկությունը, բոլորի անձնական տվյալները հրապարակում եք, չէ՞, դուք մինչև ընտրությունները. մասնակցությունը գաղտնի չէ, վերջացավ, ուրիշ ոչ մի խոսակցություն չպետք է լինի»,- հայտարարեց նա:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am