Օպերատիվ մարմինը նախաքննական մարմնից թաքցրել է Հովիկ Աղազարյանի վերաբերյալ տվյալները կամ էլ Փաշինյանը ստել է քննիչի հանցանքը թաքցնելու համար. Ի՞նչ է պարզաբանում ՀԿԿ-ն

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կեղծիքը քողարկող հիմքեր դատախազաքննչական մարմինները գտնել չեն կարողանում. Երկու կողմն էլ թույլ է տվել պաշտոնեական հանցանք ու մեկը մյուսին պարտակելով հանցանքների շղթան ձնագնդի նման մեծանում է:

Այս պարագայում խոսքը գնում է Հովիկ Աղազարյանի մասին, երբ քպական իշխանությունը չխնայեց անգամ յուրայինին` միայն այն բանի համար, որ նա Փաշինյանի հրապարակավ հնչեցրած հրաժարականի պահանջը չկատարեց:

Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի խնդրանք-պահանջագիրը մերժելու եւ պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվեցին պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերը, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ավելին` հայտնի դարձավ, որ նախկին քպական պատգամավորի առաջ դրվել էր նաեւ նեղ անձնական բնույթի տեղեկություններ` դրանք հրապարակելու նախազգուշացմամբ: Ընդ որում, այդ տեղեկությունները քպականների մոտ հայտնվել էին Աղազարյանի հեռախոսից, որը քննիչն էր առգրավել:

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ տեղեկություններն իրեն տրամադրել է օպերատիվ մարմինը, թերեւս փորձելով իր պաշտպանության տակ վերցնել քննիչին, որի մոտից տեղի էր ունեցել արտահոսքը ու հասել իրեն։ Բայց հընթացս հնչեցված պատճառաբանությունը հարցերի մի ամբողջ շարանի հիմք տվեց ու բացահայտեց Փաշինյանի սուտը, եթե չասենք, որ հանցագործ դարձրեց օպերատիվ մարմիններին, քանի որ, ինչպես «Փաստինֆո»-ին դեկտեմբերի 9-ին հայտնել էին դատախազությունից՝ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելը քննության առարկա է դարձվել ոչ թե օպերատիվ մարմնի, այլ հրապարակումների հիման վրա, իսկ հրապարակումների առիթն էլ Փաշինյանն ու նրա թիմակիցներին էին:

ՀԿԿ-ից էլ ավելի ուշ հայտնել էին, որ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀԿԿ-ին` պարզելու, թե արդյոք ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսն առգրավելու որոշում կայացվել է, եթե այո, ապա ինչ վարույթի շրջանակներում, եթե ոչ, ապա ինչ հիմքով է վերցվել հեռախոսը, արդյոք օպերատիվ մարմնից վարույթն իրականացնող մարմինը ստացել է տեղեկություններ` Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիքի արտահոսքի վերաբերյալ, եթե այո, ապա ինչու քրեական վարույթ չի նախաձեռնվել` օպերատիվ տվյալների հիման վրա, արդյոք քննության առարկա դարձվել է օպերատիվ մարմնի կողմից նման տեղեկությունները նախաքննական մարմնից թաքցնելու փաստի հիման վրա: ՀԿԿ-ից հոդաբաշխ պարզաբանում չի ներկայացվել: Թվարկված հարցերին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից նշել են, թե ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից բջջային հեռախոսն առգրավվել և դրանում առկա տեղեկություններն օգտագործվել է բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով և ընթացակարգերով:
Մյուս հարցադրումներին ՔԿ-ից չեն պատասխանել` հղում կատարելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին` նախաքննական գաղտնիքին:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 1390 անգամ
Լրահոս
Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն» ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Վեճ, ծեծկռտուք և խուլիգանություն Ակնաշենում. Մեկն ատրճանակի կոթով հարվածել է դիմացինի գլխին, վերջինս էլ քարով խփել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը Վիճաբանություն-ծեծկռտուք՝ հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում Իր մահախոսականը գրած զինվորին դուրս են բերել մարտադաշտից Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. արցախցի պատգամավոր Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն ԱՆ-ն չի հերքում հիվանդանոցներին կուտակած պարտքի լուրը Վրաստանը Ֆրանսիային կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել Տարոն Գևորգյանին կփոխարինի Օֆելյա Սիմոնյանը Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափում ոչնչացրել են երեք արմատականների Զելենսկիին հրահանգել է անել ամեն ինչ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Արմավիրի մարզպետի տեղակալի ԺՊ Խաչատուր Մկրտչյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից Լեհաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելի շատ էլեկտրաէներգիա վաճառել Ուկրաինային Ֆրանսիայում մի քանի տասնյակ ուկրաինացի զինվորական դասալքության է դիմել Մնում է պաշտպանության նախարարը կին լինի ու պրծ, կնապետություն ենք սարքո՞ւմ․ լրագրող Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել․ Տարոն Գևորգյան Տիրան Խաչատրյանի դատավորը մանկապիղծի պաստաբան է եղել (video) Նիկոլի թալանչի համբալները ոնց են ցպնում գողացած փողերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am