Կինը ներկանյութ է լցրել արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների պատկերների վրա. դատավճիռը հրապարակվել է

Հասմիկ Գ.-ն 2024 թվականի հոկտեմբեր ամսին՝ քննությամբ դեռևս չպարզված օրը, իր հետ նախապես վերցնելով ներկանյութ, գնացել է Երևան քաղաքի Պուշկինի 43 հասցե, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, Հասմիկ Գ․-ն իր հետ նախապես վերցրած կապույտ ներկանյութը լցրել է նշված հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկի պատին պատկերված, արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների պատկերների և «ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» գրառման վրա՝ այդ կերպ իր հակաիրավական գործողություններով ստորացնելով արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների հիշատակը և բարի համբավը, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով այդտեղ բնակվող անձանց անդորրը:

Նախագահող դատավոր Սամվել Յուզբաշյանը 2024-ի դեկտեմբերի 27-ին հրապարակել է գործով դատավճիռը։ Այսպիսով, դատարանը Հասմիկ Գ․-ին մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375 հազար դրամի չափով։

Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը և դրանով պայմանավորված սահմանափակումները կվերացվեն։

Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։

դիտվել է 975 անգամ
Լրահոս
Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ճանապարհին ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն» ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Վեճ, ծեծկռտուք և խուլիգանություն Ակնաշենում. Մեկն ատրճանակի կոթով հարվածել է դիմացինի գլխին, վերջինս էլ քարով խփել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը Վիճաբանություն-ծեծկռտուք՝ հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում Իր մահախոսականը գրած զինվորին դուրս են բերել մարտադաշտից Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. արցախցի պատգամավոր Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն ԱՆ-ն չի հերքում հիվանդանոցներին կուտակած պարտքի լուրը Վրաստանը Ֆրանսիային կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել Տարոն Գևորգյանին կփոխարինի Օֆելյա Սիմոնյանը Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափում ոչնչացրել են երեք արմատականների Զելենսկիին հրահանգել է անել ամեն ինչ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Արմավիրի մարզպետի տեղակալի ԺՊ Խաչատուր Մկրտչյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am