Արցախի կորուստն ու ցեղասպան դրացիների հոխորտանքները անորոշ կացություն են ստեղծել ապագայի նկատմամբ․ Արամ Ա

Հրապարակվել է․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական պատգամը

«Նոր Տարուան սեմին եւ Աստուածայայտնութեան խորհուրդով օծուն այս օրերուն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ կ՚ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզի մեզի մեծ աւետիս:
Եղբայրական ջերմ սիրով կ՚ողջունենք հայ եկեղեցւոյ Նուիրապետական Աթոռներու գահակալները՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը եւ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, մաղթելով իրենց քաջառողջութիւն եւ եկեղեցաշէն իրագործումներով հարուստ երկար գահակալութիւն:
Հայրական սիրով կ՚ողջունենք մեր Սուրբ Աթոռի թեմակալ առաջնորդները, Ազգային Իշխանութիւնները եւ համայնքային կառոյցները՝ իրենց մաղթելով Աստուծոյ մարդեղացեալ Որդւոյն աշխարհ բերած սիրոյ ու խաղաղութեան երկնային պարգեւներով լեցուն օրեր:

*


Տագնապի մէջ էր խրած հին աշխարհը, որովհետեւ հեռացած էր Աստուծմէ: Տագնապի մէջ էր մարդը, որովհետեւ դաւաճանած էր իր Աստուածատուր կոչումին: Եւ ահա յուսաբեկ աշխարհին մէջ կը ծնէր երկնային յոյսը, Բեթղեհէմի մէջ կը ծնէր Աստուծոյ Որդին՝ դառնալով յոյսը համայն մարդկութեան:
Բեթղեհէմը սոսկ անցեալ չէ, այլ շարունակուող խորհուրդ ու յաւիտենական պատգամ է: Աստուծոյ Որդին եղաւ յոյսի առաքեալ՝ Բեթղեհէմէն մինչեւ Նազարէթ, Երուսաղէմէն մինչեւ թափուր գերեզման: Իր ուսուցումներուն ու հրաշքներուն ճամբով յոյս ներշնչեց բոլորին, հիւանդին ու հալածուածին, ճնշուածին ու կարիքաւորին: Պատգամեց բոլորին՝ ըսելով.- մի՛ վախնաք, այլ յոյսով կռանուած հաւատացէք, հաւատացէք յուսալով եւ յուսացէք հաւատալով: Մահուան վրայ տարած յաղթանակով, Քրիստոս յարութեան յաղթանակի յոյսը տուաւ: Վերստին վերադառնալու խոստումը տալով, Քրիստոս յոյսով ապրելու ու յոյսով տագնապները դիմագրաւելու հաւատքը ու կամքը տուաւ իր հետեւորդներուն:
Արդարեւ, քրիստոնէական կեանքի ամէնէն զօրեղ կռուաններէն մէկն է յոյսը: Մկրտութեան ճամբով մարդը Քրիստոսի հետեւելու ուխտը կը կատարէ՝ ընդունելով զՔրիստոս որպէս հաւատքի վահան, սիրոյ ճանապարհ ու յոյսի աղբիւր:
Յոյսը սոսկ զգացական վիճակ մը կամ տեսական երեւոյթ մը չէ. ան Բեթղեհէմի ճամբով աշխարհին տրուած երկնային պարգեւ է: Քրիստոնեան կոչուած է յոյսը ապրելու իր կեանքին մէջ՝ զայն դարձնելով իր մտածումներուն ու գործերուն, իր ողջ կեանքին ամուր շաղախը, զայն դարձնելով իր կեանքին խաւարը վանող ու հորիզոնը լուսաւորող Քրիստոսի պայծառակերպիչ ներկայութիւնը:

*

Կ՚ապրինք բազմազան տագնապներով լեցուն ժամանակներու մէջ: Քաղաքական, տնտեսական, կենսոլորտային ու բազմաթիւ այլ տագնապներու եւ պատերազմներու հետեւանքները յուսահատութեան ու անորոշութեան մթնոլորտ ստեղծած են ամէնուրեք: Նոյն մթնոլորտին մէջ կ՚ապրի նաեւ համայն հայութիւնը:
Հայաստանի մէջ, Արցախի կորուստը, ցեղասպան դրացիներուն յոխորտանքը, շարունակուող արտագաղթը եւ արժէքներու նահանջը, փաստօրէն, ստեղծած են անորոշ կացութիւն ու յուսահատ մթնոլորտ ապագային նկատմամբ:
Սփիւռքը, իր կարգին, կը շարունակէ տատանիլ անորոշութեան ու յուսահատութեան ալիքներուն մէջ: Արեւմտեան երկիրներու մէջ հաստատուած մեր գաղութները շրջապատուած են այնպիսի պայմաններով, որոնք արագընթաց մաշումի կ՚ենթարկեն մեր ժողովուրդի զաւակներուն հայօրէն գոյատեւումը:
Միջին Արեւելքի մէջ ստեղծուած ներկայ պայմանները յառաջացուցած են վտանգներով յղի անորոշութեան մթնոլորտ մը: Հակառակ այն իրողութեան, որ Լիբանանի ու Սուրիոյ մեր համայնքները անմիջականօրէն ենթակայ չեղան յաջորդական տագնապներու յառաջացուած վտանգին, սակայն կը շարունակեն կրել անոնց ծանր հետեւանքները, մասնաւորաբար ընկերատնտեսական մարզէն ներս:
Ըլլանք իրատես, բայց ոչ՝ յոռետես ու յուսահատ:
Լսենք Պօղոս առաքեալին պատգամը.- «Նեղութիւնները համբերութիւն կու տան, համբերութիւնը՝ տոկունութիւն, տոկունութիւնը՝ յոյս» (Հռ 5.4-5):

Որքա՜ն կը պատշաճի այս յիշեցումը մեր ժողովուրդի կեանքի ներկայ պայմաններուն:
Արդ, հարկ է հեռու մնալ զգացական մօտեցումներէ, միակողմանի դատումներէ ու մակերեսային արժեւորումներէ եւ տագնապները դիմագրաւել համբերութեամբ ու իմաստութեամբ: Հարկ է ազգին ոյժերու համախմբումով եւ ապագայատեսիլ հաւատքով ու ամուր վճռակամութեամբ պայքարիլ մեր Հայրենիքին ու մեր գոյութեան սպառնացող վտանգներու դէմ: Հարկ է Հայաստանի հզօրացումը նկատել գերագոյն իտէալ՝ համահայկական անխախտ յանձնառութիւն մը, որ պայմանաւորուած պէտք չէ ըլլայ անձերով ու իշխանութիւններով:
Սփիւռքի վերակազմակերպումի ծիրէն ներս, Մերձաւոր Արեւելքի ու յատկապէս Լիբանանի ու Սուրիոյ մեր համայնքներուն վերականգնումը պէտք է դառնայ համազգային առաջնահերթութիւն: Այս գաղութները սովորական իմաստով գաղութներ կամ համայնքներ չեն, նկատի ունենալով անոնց ներկայացուցած պատմական, քաղաքական, աշխարհաքաղաքական, կրօնական իւրայատկութիւնները եւ յատուկ դերակատարութեան կարեւորութիւնը՝ թէ՛ մեր ժողովուրդին, թէ՛ Հայաստանին եւ թէ՛ շրջանի պետութիւններուն համար:
Տագնապները ու դժուարութիւնները եւ անոնց յառաջացուցած հետեւանքները տակաւին կրնան յամենալ մեր շուրջը: Ըլլանք համբերող ու յուսալից: Քրիստոնէական մեր հաւատքը կը մղէ մեզ ամրօրէն կառչելու յոյսին: Հայուն վերականգնելու կամքը կ՚առաջնորդէ մեզ վերանորոգ ոգիով ու միակամ ճիգով մասնակից դառնալու հայ ժողովուրդի վերածաղկումին:
Դա՛րձեալ լսենք պատգամը Պօղոս առաքեալին.- «յոյսը երբեք ամօթով չի ձգեր» (Հռ 5.5):
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
6 Յունուար 2025
Անթիլիաս, Լիբանան»։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Վարչապետը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն» ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Վեճ, ծեծկռտուք և խուլիգանություն Ակնաշենում. Մեկն ատրճանակի կոթով հարվածել է դիմացինի գլխին, վերջինս էլ քարով խփել է «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը Վիճաբանություն-ծեծկռտուք՝ հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում Իր մահախոսականը գրած զինվորին դուրս են բերել մարտադաշտից Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն կա Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. արցախցի պատգամավոր Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն ԱՆ-ն չի հերքում հիվանդանոցներին կուտակած պարտքի լուրը Վրաստանը Ֆրանսիային կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել Տարոն Գևորգյանին կփոխարինի Օֆելյա Սիմոնյանը Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափում ոչնչացրել են երեք արմատականների Զելենսկիին հրահանգել է անել ամեն ինչ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Արմավիրի մարզպետի տեղակալի ԺՊ Խաչատուր Մկրտչյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից Լեհաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելի շատ էլեկտրաէներգիա վաճառել Ուկրաինային Ֆրանսիայում մի քանի տասնյակ ուկրաինացի զինվորական դասալքության է դիմել Մնում է պաշտպանության նախարարը կին լինի ու պրծ, կնապետություն ենք սարքո՞ւմ․ լրագրող Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել․ Տարոն Գևորգյան Տիրան Խաչատրյանի դատավորը մանկապիղծի պաստաբան է եղել (video) Նիկոլի թալանչի համբալները ոնց են ցպնում գողացած փողերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am