Առաջին անգամ չէ, որ Փաշինյանը ճիգեր գործադրելով ապահերոսացման գործընթաց է տանում։ Այսօրվա Տիրան Խաչատրյանի դեպքը հենց տեղավորվում է իշխանական այդ շոուի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով այս գործը առկա է դեռ 2021--ից և Տիրան Խաչատրյանը բազմիցս հարցաքննվել է։
«Անցել է 3 տարի, ինչ կարիք ուներ Քննչականը գալ Տիրան Խաչատրյանի բնակարան ու նրան տանելու, եթե կարող էին հրավիրել, ինչպես շատ հաճախ լինում է»,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ խնդիր էր դրված ազգային հերոս Տիրան Խաչատրյանին ձերբակալել:
«ՈՒզում եմ գաղտնիք բացել, դեռ 2021-ին ՀՀ նախագահի աշխատակազմի նախագահի աշխատակազմ գրավոր հարցում եմ ուղարկել Տիրան Խաչատրյանին հանձնե՞լ եք Ազգային հերոսի վկայական ու շքանշան։ Նախագահականից ինձ ասել են, որ Տիրան Խաչատրյանը Ազգային հերոսի վկայականն ու շքանշանը չի վերցրել, չի գնացել ստանալու։
Նախագահականից այն ուղարկել են ՊՆ։ Տիրան Խաչատրյանը ՊՆ-ից էլ այդ պարգևը չի ստացել։
Հիմա ընթանում է ապահերոսացման գործընթաց, այդ թեմայով մտքերի հորդանքին հաջորդեց կոնկրետ գործողություն, որը ԶՈՒ-ի դեմ արշավի տրամաբանության մեջ է։ Նա փորձում է ամբողջ պատերազմի պատասխանատվությունն իր վրայից գցել ու հերթով մեղավորներ նշանակել։ Արդեն 2,5 տարի է բանտում է Միքայել Արզումանյանը, հիմա էլ Տիրան Խաչատրյանը։ Այս բոլորի նպատակը մեր ժողովրդի միջից հերոսի զգացողությունը հանելն է»։
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը