Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ ԱռաքելականԱ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը