Հալեպում մարդիկ աստիճանաբար իրենց բնականոն կյանքին են վերադառնում, սակայն կան տնտեսական լուրջ դժվարություններ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Մարդիկ իրենց բնականոն աշխատանքին դեռևս չեն վերադարձել, ժողովուրդը խնայողությամբ կապրի։ Ապագան դեռևս մութ է։ Չնայած որ սննդամթերքի խնդիր չկա, զինյալների ներկայություն չկա, կան տնտեսական դժվարություններ»,–ասաց Պողիկյանը։
Նրա խոսքով` մարդիկ անվտանգային առումով էլ դեռևս զգուշավոր են, երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս։ Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, Պողիկյանը նշեց, որ հիմնականում նորմալ է, բայց մերթընդմերթ ջրամատակարարումը 1-2 օրով դադարում է, հետո վերականգնվում։ Էլեկտրականությունն օրական 4 ժամ է տրվում, էլեկտրակայանները վերականգնելու համար ժամանակ է պետք։ Հայկական թաղամասերում ևս իրավիճակը լավ է, վտանգ չկա։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը