Բարի գալուստ հարկային դժոխք․ պատրաստվեք համատարած հայտարարագրման ու հարկման.168.am

168.am-ը գրում է. Սկսվում է իշխանությունների այդքան երազած եկամուտների համընդհանուր հայտարարագրման երկրորդ փուլը։ Այս տարվանից հարյուր-հազարավոր քաղաքացիներ օրենքի ուժով պարտադրված են լինելու ներկայացնել հայտարարագիր իրենց եկամուտների վերաբերյալ։ Խոսքն աշխատող բոլոր քաղաքացիների մասին է՝ լինեն պետական, թե մասնավոր հատվածում։

Հայտարարագիր ներկայացնելու պահանջի տակ են հայտնվելու շուրջ 780 հազար այդպիսի քաղաքացիներ։

Սրա մեջ չեն մտնում բոլոր նրանք, ովքեր իրենց եկամուտները ստացել են դրսում։ Մասնավորապես՝ արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանք էլ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց ստացած եկամուտների մասին ու վճարել գոյացած հարկերը։ Կապ չունի, որ այդ եկամուտները դրսում են աշխատել։ Եթե չներկայացնեն, հարկայինն ունի իր լծակները, կպարզի ու հարկերը վճարելու պահանջ կներկայացնի։
Հիշեցնենք, որ իշխանություններն անցած տարի այդպիսի մի փորձ արեցին, բայց վախեցան մինչև վերջ գնալ, կեսից հրաժարվեցին։ Շուտով կտեսնենք, թե ինչ կլինի այս անգամ։

Ինչ էլ լինի, ՔՊ-ական վարչախմբի ընդունած օրենքի պահանջն է՝ հայտարարագրել եկամուտները։ Կապ չունի, թե ինչպես են դրանք ստացվել։ Եթե դրսում գրանցված չեն եղել ու հարկեր չեն վճարել, իրենց եկամուտների 20 տոկոսը պիտի տան կառավարությանը։ Գրանցված են եղել, բայց վճարել են 20 տոկոսից պակաս եկամտային հարկ, տարբերության չափով պիտի վճարեն։ Հազարավոր քաղաքացիներ տնից-տեղից ամիսներով կտրվել, գնացել դրսում աշխատել են՝ իրենց ընտանիքները պահելու համար, կառավարությունն ասում է՝ քո ստացածից եկամտային հարկ պիտի վճարես ինձ։

Դրսում ստացած եկամուտների դիմաց Հայաստանում կվճարեն հարկերը, որպեսզի իշխանությունները կարողանան իրենց ավելի շատ ճոխություններ թույլ տալ։

Եկամուտները հայտարարագրողների թվում կլինեն ևս մի քանի հազար կազմակերպրություններ։

Ընդհանուր առմամբ՝ խոսքը շուրջ 850-900 հազար հայտարարատուի մասին է լինելու։

Անցած տարի, երբ հայտարարագրվողների քանակը համեմատելու չէր այս տարվա հետ, գործընթացը հասցրեցին «բարեհաջող» տապալել։ Նախատեսված էր, որ հայտարարագրերը պիտի ներկայացվեին մինչև մայիսի 1-ը։ Բայց քանի որ շատերը չէին կարողացել ներկայացնել՝ հետաձգեցին մինչև հուլիսի 22-ը։ Դրանից հետո էլ, հայտնի չդարձավ՝ քանի՞սը ներկայացրեցին, քանի՞սը՝ ոչ։

Մինչև հիմա էլ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել ներկայացնել հայտարարագրեր։

Այս տարի, երբ հայտարարատուների քանակն անգամներով ավելի շատ է, դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է սպասվում։ Ակնհայտ է, որ ինչպես համակարգը, այնպես էլ՝ քաղաքացիները համատարած պատրաստ չեն դրան։

Շատերը ոչ միայն պատրաստ չեն հայտարարագիր ներկայացնել, տեխնիկական հնարավորություններ, հմտություններ չունեն, համակարգչին չեն տիրապետում, չգիտեն, թե ինչ է պետք անել դրա համար, այլև տեղյակ չեն, որ հայտարարագիր պիտի ներկայացնեն, իրազեկված չեն։ Բայց միևնույն է՝ դա նրանց չի ազատում պատասխանատվությունից։

Հայտարարագիր ներկայացնելը մի իսկական գլխացավանք է դառնալու շատերի համար։ Անգամ տարիներ շարունակ հայտարարագիր ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյաները մինչև հիմա գլուխ չեն հանում դրանից։ Վկա այն բազմաթիվ թերությունները, որոնք ի հայտ են գալիս նրանց հայտարարագրերում։

Հիմա պատկերացրեք, թե ինչպես պետք է էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնեն հեռավոր գյուղերից մեկում հավաքարար կամ պահակ աշխատող տատիկ-պապիկները։

Եվ ինչո՞ւ միայն հեռավոր գյուղերում աշխատող տատիկ-պապիկները. Հայտարարագիր ներկայացնելը խնդիր է դառնալու բազմաթիվ քաղաքացիների համար։ Նրանք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, մտնեն հարկայինի էլեկտրոնային համակարգ, գեներացնեն իրենց հաշվետվությունը, ստուգեն ճշտությունը, չգրանցված եկամուտներն ավելացնեն, հաշվարկեն դրանց դիմաց գոյացող հարկերը, որից հետո էլեկտրոնային եղանակով ստորագրեն։

Ստորագրելու համար էլ՝ տեխնիկական հնարավորություններ են պետք, որոնք շատերը, բնականաբար, չունեն։

Սա դեռ միայն հայտարարագիր ներկայացնելու տեխնիկական մասն է՝ ավելի լուրջ գլխացավանքը հետո է սկսվելու, երբ անցնեն հայտարարագրերի իսկության ճշգրտմանն ու չհայտարարագրված եկամուտների դիմաց հարկերը վճարելու պահանջ ներկայացնեն։

Այն, որ ժամանակին հայտարարում էին, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրումը հարկման նպատակ չունի, չի արվում քաղաքացիներին հարկելու համար, ինչպես միշտ, խաբում էին։ Փափուկ բարձ էին դնում մարդկանց գլխի տակ։ Այսօր արդեն խոստովանում են, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման հիմնական ու առաջնային նպատակը քաղաքացիների եկամուտների հարկումն է։ Դրա համար էլ սկսել են հարկայինի նոր լծակներ վերապահել։ Քաղաքացուն վերաբերելու են այնպես, ինչպես հարկատուի։

Վերջերս կառավարության նիստում՝ Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացիներից թաքուն, հավանություն տվեցին Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած մի օրենսդրական նախաձեռնության, որով հարկայինին նոր լիազորություններ են վերապահվում՝ քաղաքացիների եկամուտների նկատմամբ հսկողություն սահմանելու ու հարկային պարտավորություններ առաջադրելու համար։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում քաղաքացին կդառնա հարկայինի, այսպես կոչված՝ թեմատիկ ուսումնասիրման առարկա։ Նպատակը հարկային հսկողության իրականացումն է ու եկամուտների հարկումը։

Անհատապես բոլորին կդնեն հարկային խիստ վարչարարության տակ։

Արդեն հարկատուներին հարկային տեռորի ենթարկելով չեն բավարարվում, տեռորի կենթարկեն նաև քաղաքացիներին։ Եկամուտների հայտարարագրումը կդարձնեն գործիք՝ նաև իրենց իրականացրած այս ազգակործան քաղաքականության հակառակորդներին ու ընդդիմացողներին պատժելու համար։

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Մեզ սպասվում է մագնիսական ակտիվության գագաթնակետ․ կվատթարանա մարդկանց ինքնազգացողությունը Թուրքիան և տարածաշրջանի երկրները մտադիր են քննարկել ԻՊ-ի և PKK-ի դեմ պայքարը. Ֆիդան Ուկրաինայի կապիտուլյացիան ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ ԵՄ-ին. Մակրոն Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան Ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը ստուգում է տրամադրությունները․ Տաթևիկ Հայրապետյան Կանադայում շուրջ 9 հազար մարդ փոթորիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել Շիրակամուտ գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել ձորը․ կան տուժածներ Շիրակի նիկոլական չինովնիկներից ոչ մեկը չբարեհաճեց մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին․ Մհեր Մելքոնյան «Ֆլորիան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում բարձր պատրաստության վիճակ են հայտարարել «Ճաշել ենք, նոր ենք եկել, չենք ուզում». Փաշինյանը Արուճում փառատոնի է մասնակցում Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչու՞ Նիկոլը չի վիրավորվում հակահայ Ղազախստանից և Ուզբեկստանից, բայց վիրավորվում է Բելառուսից Փաստ է` բոլոր սատանիստները, մարդասպանները, հանցագործները, ցինիկ աղանդավորներն իրենց հանցանքները քողարկում են ժողովրդով և Աստծով Մեծագույն հաճույքով կդիտեմ, թե ինչպես են մեկը մյուսի ետևից «երգում», սեփական կաշին փրկելու համար մեղքերը բարդում այլոց վրա Գերմանիայում կամրջի մեջ բեռնատարի բախման հետևանքով 18 մարդ է տուժել Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան Երևանում Չինաստանի երկու քաղաքացուց գողացել են բանկային քարտեր և գումար, հանցագnրծներից մեկը հայտնաբերվել է Ի՞նչ պետք է հասկանա Հայաստանը իրանական այս մեդիա «ջերմաչափից»․ քաղաքագետ Կարմիրբերետավորներ, ականազերծողներ. Փաշինյանի այցով պայմանավորված Արուճում ուժեղացված ծառայություն է իրականացվում․ News.am Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am