Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին դատախազի միջնորդությունը: Դատարանը երկարացրել է նաև մեղադրյալներ Արշամ Գալստյանի և Վահագն Հովհաննիսյանի խափաման միջոց կալանքի ժամկետները` ևս երեք ամսով, միևնույն ժամանակ, դատարանը բավարարել է նրանց հաղորդակցման իրավունքի սահմանափակման միջնորդությունը: Նշենք, որ հաղորդակցման սահմանափակումները կիրառելու հիմքը եղել է այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվելու պայմաններում Արշամ Գալստյանի մոտ` խցում, հայտնաբերվել էր բջջային հեռախոս:

Հիշեցնենք, որ 2024թ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ Քրեական գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ա. Մելիքսեթյանի վարույթում: Մեղադրյալի աթոռին են Գագիկ Սարգսյանը, Արշամ Գալստյանը և Վահագն Հովհաննիսյանը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը երգում է հավատացյալների հետ Անհայտ անձը, օգտվելով բանալին փականի վրա թողնելու հանգամանքից, առևանգել է «ՎԱԶ 2107» մեքենան Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Օրվա հրապարակումը Տիրոջ տները թշնամում հանձնողը Տիրոջն է "մեջբերում" Օպերատիվ մարմինը նախաքննական մարմնից թաքցրել է Հովիկ Աղազարյանի վերաբերյալ տվյալները կամ էլ Փաշինյանը ստել է քննիչի հանցանքը թաքցնելու համար. Ի՞նչ է պարզաբանում ՀԿԿ-ն Թմրանյութ օգտագործելու համար ծեծել է համածառայակիցների մոտ, կանչել ծնողներին. Զինծառայողի ինքնասպանության հետքերով ՌԴ իրավապահները հետաքննություն են սկսել Հայաստանի և Հունաստանի դրոշների հետ կապված միջադեպի պատճառով Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Քյոխը չի բացառում` Խաչատրյանի կալանավորումը գուցե քաղաքական նկատառումներից ելնելով է Կինը ներկանյութ է լցրել արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների պատկերների վրա. դատավճիռը հրապարակվել է Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության Լարսը փակ է բեռնատարների համար Սիրիայի նոր իշխանությունները փակել են Բերբոքի դեմքը լուսանկարում Ինչպե՞ս վարկաբեկել հերոսությունը. Արթուր Խաչատրյան Ինչպիսի՞ իրավազորությամբ են ՀՀ իրավապահ մարմինները կալանավորում ԼՂ–ում «ենթադրյալ հանցավոր արարքներ» կատարած անձանց․ Մելոյան Արցախի կորուստն ու ցեղասպան դրացիների հոխորտանքները անորոշ կացություն են ստեղծել ապագայի նկատմամբ․ Արամ Ա Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ Չինաստանում նոր վիրուսի բռնկում է Ավազակային հարձակում՝ Երևանում․ ազգությամբ 3 հնդիկներ մուտք են գործել մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծի ենթարկել նրան Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանը․ Էդուարդ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am