Գյումրիում քաղաքապետի այլ անուն է շրջանառվում. ո՞վ է նա. 168.am

Թեպետ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանն արագորեն ՔՊ-ին անդամակցելու դիմում ներկայացրեց` փրայմերիզին սակայն մի քանի տասնյակ ձայն հավաքելով որպես ոչ կուսակցական թեկնածու, բայց կարծես թե նրա ու ՔՊ-ի պլանները հօդս են ցնդում, որովհետև գյումրեցիները քաղաքապետի այլ թեկնածու ունեն։

Խոսքը Գյումրիում շատ հայտնի շինարարների ընտանիքից, հանգուցյալ վաստակաշատ շինարար Սամվել Տոնոյանի որդու` Արմեն Տոնոյանի մասին է։

168.am-ի տեղեկություններով` Գյումրիում Արմեն Տոնոյանի առնչությամբ լուրջ գործընթացներ են տեղի ունենում։

Մեր տեղեկություններով` վերջինիս հետ Գյումրիում բավականին հայտնի, սակայն ոչ իշխանական շրջանակներ հանդիպումներ են ունենում, նրան առաջարկում իրենց աջակցությունը քաղաքապետ դառնալու համար, հորդորում անպայման դնել իր թեկնածությունը Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններում։

Առայժմ հստակություն չկա` որ կուսակցությամբ կառաջադրվի Արմեն Տոնոյանը, սակայն Գյումրիում հայտնի անձինք հենց նրան են առաջարկել իրենց աջակցությունը «ոչ նախկին, ոչ ներկա» տրամաբանության մեջ։

Մեզ ասացին` Արմեն Տոնոյանն իր եղբոր հետ հոր շինարարական բիզնեսն է շարունակում, Գյումրիում բավականին լավ համբավ ունեն թե ինքն անձամբ, թե իրենց ընտանիքն առհասարակ, և ամենակարևորը, գյումրեցիները վստահ են, որ Սարիկ Մինասյանի պես անկուսակցական թեկնածուի շղարշի տակ ՔՊ-ի համար չի աշխատի։

դիտվել է 646 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը երգում է հավատացյալների հետ Անհայտ անձը, օգտվելով բանալին փականի վրա թողնելու հանգամանքից, առևանգել է «ՎԱԶ 2107» մեքենան Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Օրվա հրապարակումը Տիրոջ տները թշնամում հանձնողը Տիրոջն է "մեջբերում" Օպերատիվ մարմինը նախաքննական մարմնից թաքցրել է Հովիկ Աղազարյանի վերաբերյալ տվյալները կամ էլ Փաշինյանը ստել է քննիչի հանցանքը թաքցնելու համար. Ի՞նչ է պարզաբանում ՀԿԿ-ն Թմրանյութ օգտագործելու համար ծեծել է համածառայակիցների մոտ, կանչել ծնողներին. Զինծառայողի ինքնասպանության հետքերով ՌԴ իրավապահները հետաքննություն են սկսել Հայաստանի և Հունաստանի դրոշների հետ կապված միջադեպի պատճառով Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Քյոխը չի բացառում` Խաչատրյանի կալանավորումը գուցե քաղաքական նկատառումներից ելնելով է Կինը ներկանյութ է լցրել արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների պատկերների վրա. դատավճիռը հրապարակվել է Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության Լարսը փակ է բեռնատարների համար Սիրիայի նոր իշխանությունները փակել են Բերբոքի դեմքը լուսանկարում Ինչպե՞ս վարկաբեկել հերոսությունը. Արթուր Խաչատրյան Ինչպիսի՞ իրավազորությամբ են ՀՀ իրավապահ մարմինները կալանավորում ԼՂ–ում «ենթադրյալ հանցավոր արարքներ» կատարած անձանց․ Մելոյան Արցախի կորուստն ու ցեղասպան դրացիների հոխորտանքները անորոշ կացություն են ստեղծել ապագայի նկատմամբ․ Արամ Ա Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ Չինաստանում նոր վիրուսի բռնկում է Ավազակային հարձակում՝ Երևանում․ ազգությամբ 3 հնդիկներ մուտք են գործել մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծի ենթարկել նրան Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանը․ Էդուարդ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am