2020 թ. այս օրը՝ հունվարի 3-ին Իրաքում սպանվեց իրանցի լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2020 թ. այս օրը՝ հունվարի 3-ին Իրաքում սպանվեց իրանցի լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին՝ պանթուրքիզմի թշնամին ու հայկական Արցախի կողմնակիցը:
Լինելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը՝ Սոլեյմանին իրապես առանձնանում էր խորքային աշխարհաքաղաքական մտածողությամբ: Նա քաջ գիտակցում էր, որ Արցախյան հիմնահարցի լուծումն ի օգուտ Ադրբեջանի հանգեցնելու է թուրքական տարրի ակտիվացմանը Իրանի հյուսիսում, Նախիջևանյան Էքսկլավի ցամաքային միացմանը Ադրբեջանին՝ Սյունիքի համար անդառնալի հետևանքներով:
Միաժամանակ, Սոլեյմանին վստահ էր, որ նման սցենարի իրագործումն ի վերջո հանգեցնելու է սիոնիստական ուժերի ակտիվացմանը տարածաշրջանում: Ընդ որում Սոլեյմանին չէր հակադրում թուրքական ու սիոնիստական դերակատարներին՝ արդարացիորեն դիտարկելով նրանց որպես մեկ հրեշի տարբեր գլուխներ (Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս այս մոտցեման օբյեկտիվությունը):
Սա է պատճառը, որ Սոլեյմանիի սպանությունն այդքան մեծ խանդավառությամբ ընդունվեց թե Բաքվի ու Անկարայի, թե Թել-Ավիվի, թե դրանց գլոբալ կուրատորների կողմից:
Բաքվում Սոլեյմանիին պարբերաբար մեղադրում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմին անուղղակիորեն աջակցելու մեջ: Սուլեյմանին զբաղվում էր լիբանանյան ՛՛Հեզբոլլահ՛՛-ի անդամների հավաքագրմամբ ու վերապատրաստմամբ։ Ըստ ադրբեջանցիների՝ նրանց թվում եղել են լիբանանահայեր, որոնք հետագայում մասնակցել են Արցախում ռազմական գործողություններին։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծում են նաև գեներալի դերը Իրանի հյուսիսային շրջաններում թյուրքական անջատողականությունը ճնշելու գործում: Սոլեյմանիին վերագրվում է նաև Ադրբեջանի տարածքում գործող դիվերսանտների պատրաստումը։
Ամեն դեպքում, Սոլեյմանիի սպանությամբ էապես խարխլվեց իրանական ՛՛խորքային պետությունը՛՛: Նրա սպանությունից հետո Իրանում սկսվեցին դրսից հրահրվող անհնազանդության ակցիաները՝ մոդեռնիզացման պահանջներով: Դրան հետևեցին լուրջ քաղաքական գործընթացներ ու ներէլիտար վերադասավորումներ, որոնք հանգուցալուծում ստացան նախագահ Ռաիսիի և արտգործնախարար Աբդոլահիանի փաստացի լիկվիդացմամբ ու Իրանի համար առանցքային նշանակության հարցերի շուրջ կրավորական կեցվածք ունեցող նոր գործադիրի ձևավորմամբ:
Մեծ հաշվով, Սոլեյմանիի սպանությամբ նոր թափ ստացավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պայքարը, որը շարունակվում է առ այսօր: Կորպուսի թուլացումը, իր հերթին, անխուսափելիորեն հանգեցնելու է Իրանի կողմից պարբերաբար հայտարարվող ՛՛կարմիր գծերի՛՛ վերանայմանը՝ Հայաստանի համար լուրջ անվտանգային ռիսկերով»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը երգում է հավատացյալների հետ Անհայտ անձը, օգտվելով բանալին փականի վրա թողնելու հանգամանքից, առևանգել է «ՎԱԶ 2107» մեքենան Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Օրվա հրապարակումը Տիրոջ տները թշնամում հանձնողը Տիրոջն է "մեջբերում" Օպերատիվ մարմինը նախաքննական մարմնից թաքցրել է Հովիկ Աղազարյանի վերաբերյալ տվյալները կամ էլ Փաշինյանը ստել է քննիչի հանցանքը թաքցնելու համար. Ի՞նչ է պարզաբանում ՀԿԿ-ն Թմրանյութ օգտագործելու համար ծեծել է համածառայակիցների մոտ, կանչել ծնողներին. Զինծառայողի ինքնասպանության հետքերով ՌԴ իրավապահները հետաքննություն են սկսել Հայաստանի և Հունաստանի դրոշների հետ կապված միջադեպի պատճառով Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Քյոխը չի բացառում` Խաչատրյանի կալանավորումը գուցե քաղաքական նկատառումներից ելնելով է Կինը ներկանյութ է լցրել արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զինվորների պատկերների վրա. դատավճիռը հրապարակվել է Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության Լարսը փակ է բեռնատարների համար Սիրիայի նոր իշխանությունները փակել են Բերբոքի դեմքը լուսանկարում Ինչպե՞ս վարկաբեկել հերոսությունը. Արթուր Խաչատրյան Ինչպիսի՞ իրավազորությամբ են ՀՀ իրավապահ մարմինները կալանավորում ԼՂ–ում «ենթադրյալ հանցավոր արարքներ» կատարած անձանց․ Մելոյան Արցախի կորուստն ու ցեղասպան դրացիների հոխորտանքները անորոշ կացություն են ստեղծել ապագայի նկատմամբ․ Արամ Ա Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ Չինաստանում նոր վիրուսի բռնկում է Ավազակային հարձակում՝ Երևանում․ ազգությամբ 3 հնդիկներ մուտք են գործել մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծի ենթարկել նրան Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանը․ Էդուարդ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am