Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունվարի 2-ին հաստատել է, որ ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Իսրայելի զինվորականները նշել են, որ հարվածները հասցվել են այն օբյեկտներին, որոնցից «Հեզբոլլահ» շարժման մարտիկները արձակել են հրթիռներ։
Իսրայելի պաշտպանության բանակում հավելել են, որ հրադադարի համաձայնագրի շրջանակներում դիմել են լիբանանյան բանակին՝ չեզոքացնելու այդ դիրքերը, որոնք «սպառնալիք են ներկայացնում Իսրայելի թիկունքին» ու զինվորականներին։ Իսրայելական կողմը նշել է, որ հարվածները հասցվել միայն այն բանից հետո, երբ լիբանանյան կառավարական զորքերի պահանջը չի կատարվել։
Նոյեմբերի 27-ին Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը դադարեցրել են մարտական գործողությունները։ Պայմանների համաձայն՝ իսրայելական բանակը փուլ առ փուլ դուրս կգա Լիբանանի տարածքից և իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի մարտիկներին, եթե նա որոշի, որ նրանք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։
Դրանից հետո հաղորդագրություններ են ստացվել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի՝ միմյանց դիրքերին հարվածելու հետ կապված միջադեպերի մասին:
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը