Նոր ժամանակաշրջանում Թուրքիան ամբողջական աջակցություն կցուցաբերի, որպեսզի նպաստի Սիրիայում մշտական խաղաղությանը, հանգստությանը, կայունությանն ու տնտեսական բարգավաճմանը: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեկտեմբերի 31-ի ամանորյա տեսաուղերձում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքներում 15 ամիս շարունակվող արյունահեղությանը վերջ տալու, ինչպես նաև այդ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Բացի այդ, Էրդողանը նշել է Թուրքիայի վճռականությունը ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում:
«Առաջիկա ժամանակահատվածում մենք վճռական քայլեր կձեռնարկենք, որպեսզի իրականություն դարձնենք Թուրքիայի և ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի մեր տեսլականը», – ընդգծել է նա:
Ըստ թուրք առաջնորդի՝ Թուրքիան անհրաժեշտության դեպքում «առանց վարանելու կօգտագործի երկրի երկաթե բռունցքը»՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը