Մեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հերոսի մոր ուղերձը` հայ զինվորին

44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ուղերձ է հղել հայ զինվորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Դեռ տարիներ առաջ, երբ Մխիթարս դպրոցական էր, մենք միասին նամակ–շարադրություն գրեցինք հայ զինվորին։ Եվ երբ որդիս զորակոչվեց, ես այս նամակը հաճախ էի կարդում, հուզվում էի, ժպտում, հպարտանում։ Ցավոք, այսօր այս նամակը կարդալիս միայն հուզվում եմ։ Այս նամակն արդեն գրում եմ որդուցս հետո․

«Բարև հայ զինվոր, քեզ գրում և իր սրտի խոսքն է փոխանցում մի մայր, ով իր ամենաթանկն է նվիրել հայրենիքին։ Հայոց բանակում ծառայելը մեծ պատիվ է, հուսով եմ, որ դու գիտակցում ես՝ ինչքան մեծ պատասխանատվություն է հայրենիքին ծառայելը, բանակի ուժը զինվորի խիզախության մեջ է։

Քո նման տղաների շնորհիվ է, որ գլուխներս հանգիստ դնում ենք բարձին, մեր բոլորի անվտանգությունը ձեզ է վստահված։ Ուզում եմ, որ դու պատվով ծառայես, խաղաղ ծառայես, ողջ–առողջ վերադառնաս հայրենի օջախ։

Զինվո՛ր, որդի՛ս, միայն բանակի զգոնությունն է, որ երկրին ուժ է տալիս, ուժեղ ու հզոր բանակը քո երկրի գոյության երաշխիքն է։ Հիշի՛ր, երբեք խաղաղություն մուրալով հայրենիք չես պահի, խաղաղությունը պարտադրում են զենքով, ուժով, գիտելիքով ու մեր երկրի համար նահատակված հերոսների օրինակով։

Հիշե՛ք, մեր ազգը երբեք չի եղել «ազգ–նահատակ», մենք եղել ենք «ազգ–հաղթանակ», մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, մենք ունենք գերեվարված Արցախ աշխարհ, մեր մեջ, ձեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հույս, որի համար շատ լավ սերունդ, ոսկե սերունդ իր կյանքը չխնայեց։ Չխնայեց, որովհետև նրանք Չաուշի, Անդրանիկի Նժդեհի, Ավոյի, Թաթուլի, Դուշմանի սերունդն են։ Չխնայեցին, որովհետև գիտակցեցին, որ թիկունքում հայրենիքն է, հայրը, մայրը, քույրը, եղբայրը։ Նրանք ընկան, որովհետև չթողեցին ընկերոջը։

Հայոց բանակի խիզախ զինվոր, արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում, բայց այսօր ես բացառություն կանեմ ու քեզ կասեմ․ «Զինվո՛ր, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող այն խաղաղությամբ գա, թող որ այն հայրենիքս մաքրի չարից ու չարիքից, թող որ այն հայի համար լինի հաղթանակի, հպարտության, բարգավաճման տարի, թող երկրի երեսից վերանան բոլոր տեսակի զենքն ու զինամթերքը։ Զինվո՛ր, խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ քեզ ցանկանում։ Ես հավատում եմ քեզ՝ «Հայոց բանակի» զինվոր»։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ինչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը և ինչու՞ մինչ այժմ գտնվում ազատության մեջ Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է, որ եղբորը հարվածել է նրա հարևանը Փաշինյանն ապահերոսացման գործընթաց է սկսել, Միքայել Արզումանյան, Տիրան Խաչատրյան․ ԶՈւ-ի դեմ արշավ է. Մանուկյան Հալեպահայերը դեռ զգուշավոր են ու երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս. Sputnik 29-ամյա երիտասարդը մահացել է Իրանում մեկնարկել են զորավարժությունները Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց Հրդեհ է բռնկվել Տավուշի և Գեղարքունիքի սարերում, 87 հրշեջ-փրկարար մասնակցում են աշխատանքներին Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը Երկուշաբթի լույս չի լինի Հաջորդ PR քայլի ժամանակ սափրված սլեսարը կնոջ կանչով գալու է տուն. Այս շաբաթվա ամփոփում Հայաստանում որևէ քննչական, դատավարական գործողություն, առանց Փաշինյանի հրահանգի, տեղի չի ունենում․ քաղաքագետ Հայտնի լրագրողը զոհվել է Ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է, կմատուցվի Ս․ Պատարագ․ խորհուրդը և նշանակությունը էս ի՞նչ Նիկոլ Փաշինյանյական գործելակերպ է...Այսքանն արվել է ազգային հերոսի վեհ կոչումը նսեմացնելո՞ւ համար Տիրան Խաչատրյանը կալանավորվեց Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ. Ռուբեն Մելիքյան ԱԴԾ-ն հայտնել է չորս դեռահասների բռնելու մասին, որոնք ահաբեկչություն էին նախատեսում Եկատերինբուրգում Հունվարի 1-ից Վրաստանում նախարարությունների թիվն ավելացել է Սիրիահայ ընտանիքներ լքել են երկիրը․ իրավիճակը՝ հայկական թաղամասերում․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am