Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության անհեռատես քաղաքական կուրսը և ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն թեժացվում է:

Չնայած ռուսական որոշ շրջանակներ հակառուսական այս ալիքը դիտարկում են որպես Արևմուտքի հակառուսական ջանքերի իրագործում` վկայակոչելով ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների Ադրբեջան կատարած այցերը, սակայն չի բացառվում, որ սա ընդամենը Ալիևների ընտանիքի չհիմնավորված ամբիցիաների հետևանքն է:

Քաղաքական առումով, հատկապես վերջին տասնամյակներում, Ադրբեջանի մեծ ցանկությունը ՌԴ-ի հետ մերձենալու, տեղ-տեղ քծնելու 2 հիմնական նպատակ ուներ` Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պարագայում բալանս ստանալ, իսկ 2020-ից հետո` Արցախի դեմ օպերացիաներում, լռություն կամ լոյալություն:

Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ի հետ հարաբերություններից քաղեց առավելագույնը, իսկ հիմա ադրբեջանական էլիտայում համարում են, որ իրենց երկիրը կարող է իրեն թույլ տալ «ռեգիոնալ պետությանը» հարիր քաղաքական ամբիցիաներ դրսևորել, «ատամ գցել» նաև աշխարհաքաղաքական դերակատարներին:

Սա արտահայտվում է ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի:

Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ:

Իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում»:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ինչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը և ինչու՞ մինչ այժմ գտնվում ազատության մեջ Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է, որ եղբորը հարվածել է նրա հարևանը Փաշինյանն ապահերոսացման գործընթաց է սկսել, Միքայել Արզումանյան, Տիրան Խաչատրյան․ ԶՈւ-ի դեմ արշավ է. Մանուկյան Հալեպահայերը դեռ զգուշավոր են ու երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս. Sputnik 29-ամյա երիտասարդը մահացել է Իրանում մեկնարկել են զորավարժությունները Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց Հրդեհ է բռնկվել Տավուշի և Գեղարքունիքի սարերում, 87 հրշեջ-փրկարար մասնակցում են աշխատանքներին Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը Երկուշաբթի լույս չի լինի Հաջորդ PR քայլի ժամանակ սափրված սլեսարը կնոջ կանչով գալու է տուն. Այս շաբաթվա ամփոփում Հայաստանում որևէ քննչական, դատավարական գործողություն, առանց Փաշինյանի հրահանգի, տեղի չի ունենում․ քաղաքագետ Հայտնի լրագրողը զոհվել է Ինչում է մեղադրվում ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Այսօր Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է, կմատուցվի Ս․ Պատարագ․ խորհուրդը և նշանակությունը էս ի՞նչ Նիկոլ Փաշինյանյական գործելակերպ է...Այսքանն արվել է ազգային հերոսի վեհ կոչումը նսեմացնելո՞ւ համար Տիրան Խաչատրյանը կալանավորվեց Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ. Ռուբեն Մելիքյան ԱԴԾ-ն հայտնել է չորս դեռահասների բռնելու մասին, որոնք ահաբեկչություն էին նախատեսում Եկատերինբուրգում Հունվարի 1-ից Վրաստանում նախարարությունների թիվն ավելացել է Սիրիահայ ընտանիքներ լքել են երկիրը․ իրավիճակը՝ հայկական թաղամասերում․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am