Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Հայրենակիցնե´ր,

Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկտարի` փորձություններով, կորուստներով ևդժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։

Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին:

Տարբերենք կեղծիքը իրականությունից, չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող, բայց պետությունը չավարտվող պատերազմի ճիրանները գցած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանից տարածքներ զիջած ու սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված, պատերազմում պարտությունն ամեն գնով արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանազավթներին։ Նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք։

Եկեք այսօր ֆիզիկապես թե մտովի մեր ամբողջ հոգով ու սրտով լինենք իրենց կյանքը Արցախյան ազատամարտում և Հայաստանի պաշտպանության համար զոհաբերած մեր նահատակների ընտանիքների հետ, աջակից ու կարեկից լինենք իրենց օջախներից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին, լինենք Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում, Դադիվանքում և Ամարասում, Գանձասարում և Ղազանչեցոցում։ Մտքի ուժը զորեղ է, և մեր աղոթքները թող մտովի հասնեն նաև մեզ համար նվիրական ու սրբազան այդ վայրերը: Եկեք մեր ամենօրյա պայքարով գոտեպնդենք Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիներին։

Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օրառաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի:

Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից:

Ամանորի և Սուրբծննդյան վեհ ու սքանչելի խորհրդի ներքո մաղթում եմ, որ աստվածային սերն ու խաղաղությունը անպակաս լինեն ձեր օջախներից, խաղաղությունը մեր հինավուրց հողի վրա լինի արժանապատիվ և հարատև:

Հաստատակամություն և հաջողություն եմ մաղթում ձեզ նոր տարում մեր պետության կործանարար այս ընթացքը կասեցնելու գործում:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան Էրիկը կդառնար 24 տարեկան․ այսօր 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան օրն է Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու, օրինակ՝ Ջերմուկի տարածքները. Համբարյան Հրդեհից տուժած երեք անձանց վիճակը Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում Պարզվել են Բագրատաշենի հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Импорт российского урана в Германию вырос почти на 70% Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը Bild: Себастьян Курц возвращается? «Լեւոն Տեր-Պետրոսյան, քանի դեռ կենդանի ես՝ խոսիր, ինչու ես լռում». Պարույր Հայրիկյան Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչի պաշտոնից. կան նոր նշանակումներ 2025 թվականը հրաշալի տարի է լինելու հայրենիքի գողին վռնդելու, դրան արժանի պատժի և պատասխանատվության ենթարկելու. Էդգար Ղազարյան Ոստիկանություն տեղափոխված «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ազատ է արձակվել Գյումրիում քաղաքապետի այլ անուն է շրջանառվում. ո՞վ է նա. 168.am 2020 թ. այս օրը՝ հունվարի 3-ին Իրաքում սպանվեց իրանցի լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին․ Վահե Դավթյան Օրվա կադրը. "Համբալը տատդա" Թիվ 2,թիվ 3 ,թիվ 4 հերոսները ովքե՞ր են Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան «Մայր Հայաստան»-ը 2024-ի փետրվարից վիճարկում է Կարմիր գծերի կայանման վարձավճարի թանկացման ավագանու որոշումը. Սոնա Աղեկյան Алиев, ты стал изгоем, после войны, тебя заставят вернуть военнопленных (video) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ով է Աննա Հակոբյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am