Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am

168.am-ը գրում է.

Իշխանությունների անգործության ու անկարողության հետևանքով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից։ Ժամանակին ակտիվ դերակատարություն ունենալով տարածաշրջանային էներգետիկ համագործակցության հեռանկարային ծրագրերն առաջ մղելու գործում, հիմա Հայաստանն ընդհանրապես արհամարհված կարգավիճակում է։

Վերջերս Ռուսաստանի խոշող էներգետիկ կորպորացիաներից մեկը՝ ի դեմս «Ինտեր ՌԱՕ»-ի, դիմել էր Ադրբեջանին ու Վրաստանին՝ անհրաժեշտության դեպքում այդ երկրներից էլեկտրաէներգիայի մատակարարումներ ստանալու նախաձեռնությամբ։ Խոսքը մինչև 600 մՎտ ներկրելու մասին էր։ Արդեն իրականացվել են նաև առաջին մատակարարումներն Ադրբեջանից։ Վրաստանը ևս պատրաստակամություն է հայտնել մասնակցել մատակարարումներին։ Իսկ Հայաստանի անունն ընդհանրապես չկա։

Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից՝ չնայած էներգետիկ ռեսուրսների արտահանման հսկայական պոտենցիալ ունի։

Պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանության եկած երիտհեղափոխականներն ամբողջությամբ ձախողեցին այնպիսի կարևոր տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծի իրականացումը՝ ինչպիսին պիտի լիներ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գիծը։ Այդ գծով Հայաստանը պիտի մաս կազմեր «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքին, մասնակցեր տարածաշրջանային էներգետիկ համագործակցությանը ու փորձեր իրացնել սեփական հզորությունները։

Բայց ունենք այն, որ Հայաստան-Վրաստան նոր գիծը չկա։ Շատ վաղուց արդեն այն պիտի շահագործվեր, սակայն մինչև հիմա նույնիսկ մրցույթի արդյունքները հայտնի չեն։

Լավագույն դեպքում մրցույթի հաղթողը կարող է հայտնի դառնալ հաջորդ տարվա գարնանը։ Իսկ թե դրանից հետո դեռ որքա՞ն կտևի գծի կառուցումը, եթե, իհարկե, ընդհանրապես կառուցվի, անգամ դժվար է մոտավոր ժամկետներ նշել։

Յոթ տարի է՝ չեն կարողանում ավարտին հասցնել Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը, որի շինարարությունը մինչև իշխանափոխությունն էր սկսվել։ Ամեն տարի հայտարարում են շինարարությունն ավարտելու նոր ժամկետների մասին, ու ամեն անգամ դրանք մնում են անհասանելի։

Վերջին անգամ խոստացել էին այս տարի ավարտել, բայց տարին ավարտվում է, իսկ գծի կառուցման ավարտից ձեն-ձուն չկա։ Ամենայն հավանականությամբ, էլի ձախողել են։

Եթե Իրան-Հայաստան երրորդ գծի արդեն սկսված աշխատանքներն են տարիներ շարունակ այսպես ձգձգում, դժվար չէ պատկերացնել, թե ինչքան կարող է տևել Հայաստան-Վրաստան գծի կառուցումը, որը դեռևս մրցութային փուլում է գտնվում ու հայտնի չէ նույնիսկ՝ այս անգամ մրցույթը կկայանա՞, թե՞ էլի կտապալվի։

Այսքանից հետո, զարմանալի չէ, որ Հայաստանը դադարել է գործոն լինել տարածաշրջանային էներգետիկ նախագծերում, համագործակցության ծրագրերում չի էլ դիտարկվում, անունն էլ չկա, չնայած ունեցած հսկայական պոտենցիալին։

Ավելին՝ ժամանակին, եթե Հայաստանն էր էլեկտրաէներգիա մատակարարում Վրաստանին, բավարարում Վրաստանի էներգետիկ պահանջարկը, հիմա հակառակն է՝ Հայաստանն է էլեկտրաէներգիա ներմուծում Վրաստանից։

Էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներով Հայաստանը դարձել է Վրաստանի համար երկրորդ ամենախոշոր շուկան՝ Թուրքիայից հետո։

Վրաստանի արտահանած էլեկտրաէներգիայի ավելի քան 13 տոկոսը եկել է Հայաստան։

Հայաստանն աստիճանաբար վերածվում է շուկայի՝ վրացական էլեկտրաէներգիայի համար։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 9 ամիսներին այդ երկրից ներմուծվել է 137 մլն կիլովատտից ավելի հոսանք։

Սա 75 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։ Նախորդ տարվա 9 ամսում ներմուծվել էր 78 մլն կիլովատտ։

Մինչ վրացական հոսանքի ներմուծումը Հայաստան ավելանում է, հակառակ ուղղությամբ մատակարարումներ չկան։

Այս տարվա 9 ամսում Հայաստանից ընդհանրապես հոսանք չի արտահանվել Վրաստան։

Անցած տարի դեռ որոշ քանակություն կար, այս տարի դա էլ է դադարել։ Տարեցտարի ծավալները կրճատվում են. 2022թ. կազմել էր 222 մլն կիլովատտ, 2023թ.՝ 144 մլն կիլովատտ։ Արդեն այս տարի ընդհանրապես զրո է Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը վրացական շուկա։

Հայաստանից արտահանումը կրճատվել է, Վրաստանից ներմուծումը՝ ավելացել։ Մինչդեռ երկու տարի առաջ որոշ տաք գլուխներ հայտարարում էին, թե աննախադեպ ծավալի էլեկտրաէներգիա ենք արտահանել Վրաստան. 1 տարում՝ ավելի շատ, քան նախորդ 10 տարիներին։ Ու դա եղել է իրականացված բարեփոխումների արդյունքում։ Մասնավորապես՝ ազատականացվել է էլեկտրաէներգետիկական շուկան ու պարզեցվել արտահանման ընթացակարգերը։

Հիմա էլ շուկան ազատականացված է ու արտահանման ընթացակարգերը պարզեցված են, բայց տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Հայաստանի էներգետիկ համակարգը ոչ միայն տարածաշրջանային ծրագրերից է դուրս մղվել, այլև վրացական շուկայից է դուրս մնում։ Շուկա, որի համար մի ժամանակ փրկության օղակ էր. պահանջարկը բավարարելու համար վրացիները Հայաստանից էին էլեկտրաէներգիա ներմուծում։ Այնպես արեցին, որ Հայաստանի էներգետիկ համակարգն ինչպես տարածաշրջանից դուրս թողեցին, այնպես էլ՝ վրացական շուկայից։

Մեր ավելցուկային էներգետիկ հզորությունները, ըստ էության, այլևս մրցունակ չեն վրացական շուկայում։

Միակ երկիրը, որի հետ դեռևս պահպանվում է արդյունավետ համագործակցությունը, Իրանն է։ Չնայած այս պարագայում էլ առաջընթաց չկա, որովհետև անհրաժեշտ ենթակառուցվածքները վեց ու կես տարի է՝ չեն կարողանում հասցնել ավարտին, որպեսզի հնարավոր լինի մեծացնել մատակարարումների այսքան տարի ակնկալվող ծավալները։

 

դիտվել է 668 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am