Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ.

«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և սքանչելախորհուրդ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:

Նոր տարվա շեմին ենք լի սպասումներով ու հույսերով, և իհարկե անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև և այս դժվարին իրավիճակում մենք պետք է կարողանանք մեր ազգային ներուժով միաբանվել՝ հայրենիքը հզորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։

Արդարև, Սուրբ Ծննդյան կենսառաք և հոգեզվարթ ավետիսը Հայաստանի և աշխարհի համար սուր մարտահրավերներով բազում այս ժամանակաշրջանում առանձնակի գոտեպնդում և մխիթարություն է բերում մեզ՝ իբրև հույս մշտանորոգ լույսի, արդարության և հավերժական կյանքի ժառանգման:

Առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար՝ մեր թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով, շնորհներով և հավատքով, նորոգվենք ու վերափոխվենք՝ վերարժևորելով մեր կյանքն ու կենցաղը:

Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:

Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, հեռու վանենք մեզանից անհուսությունն ու անտարբերությունը՝ ունենանք միմյանց նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցություն և մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանն ու պայծառացմանը՝ կառչած մնալով մեր ազգային ինքնությանը, մեր գոյության հիմնաքարերին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին:

Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված՝ որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորություն ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում:

Սիրելի՛ հավատացյալներ,

Կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ, զորացնե՛ք աղոթքը ձեր ամենօրյա կյանքում և անմնացորդ նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի և քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան Էրիկը կդառնար 24 տարեկան․ այսօր 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան օրն է Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու, օրինակ՝ Ջերմուկի տարածքները. Համբարյան Հրդեհից տուժած երեք անձանց վիճակը Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում Պարզվել են Բագրատաշենի հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Импорт российского урана в Германию вырос почти на 70% Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը Bild: Себастьян Курц возвращается? «Լեւոն Տեր-Պետրոսյան, քանի դեռ կենդանի ես՝ խոսիր, ինչու ես լռում». Պարույր Հայրիկյան Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչի պաշտոնից. կան նոր նշանակումներ 2025 թվականը հրաշալի տարի է լինելու հայրենիքի գողին վռնդելու, դրան արժանի պատժի և պատասխանատվության ենթարկելու. Էդգար Ղազարյան Ոստիկանություն տեղափոխված «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ազատ է արձակվել Գյումրիում քաղաքապետի այլ անուն է շրջանառվում. ո՞վ է նա. 168.am 2020 թ. այս օրը՝ հունվարի 3-ին Իրաքում սպանվեց իրանցի լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին․ Վահե Դավթյան Օրվա կադրը. "Համբալը տատդա" Թիվ 2,թիվ 3 ,թիվ 4 հերոսները ովքե՞ր են Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան «Մայր Հայաստան»-ը 2024-ի փետրվարից վիճարկում է Կարմիր գծերի կայանման վարձավճարի թանկացման ավագանու որոշումը. Սոնա Աղեկյան Алиев, ты стал изгоем, после войны, тебя заставят вернуть военнопленных (video) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ով է Աննա Հակոբյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am