Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ

2025 թվականի նախօրեին ես գալիս եմ ձեզ մոտ ոչ թե շնորհավորանքներով, այլ մեր ընդհանուր իրականության ծանր գիտակցության ներքո ապագա ունենալու համար ներկան վերաիմաստավորելու խնդրանքով ու մաղթանքով, գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Անցնող տարին նախորդ անհաջողությունների կրկնությունն էր։ 44-օրյա պատերազմը և դրանից հետո տեղի ունեցող ոչ պակաս դրամատիկ իրադարձությունները խորը վերքեր են թողել, որոնք առ այսօր թվում են անբուժելի։ Այս երկար ու ձիգ չորս տարիների ընթացքում մենք մարդկային կորուստներ ենք ունեցել, հայրենիք ենք կորցրել, մեր դեմքն ու ներքին եսն ենք կորցրել, իսկ որ ամենատխուրն է՝ մեր կորսված ներքին եսը արդարացում ու մխիթարություն է փնտրում քաղաքացիական ու քաղաքական ապատիայի և հիասթափության անվերջանալի շրջապտույտում:

Այսօր, նույն ապազգային քաղաքական քամին կրկին հայտնվել է հորիզոնում՝ ժողովրդի երեսին փչելով նախընտրական խոստումների ու կենսական պահանջները բավարարելուն ուղղված «բարի» նպատակների դատարկ շունչը։ Ի հակադրություն դրա ժողովուրդը թեև փոփոխություն է ցանկանում, բայցևայնպես սպասում է, որ իր ձայնը գուցե կլսվի և ինչ-որ մեկը պատասխանատվություն կստանձնի իր ներկան փոփոխելու և ապագան կերտելու համար:

Բայց, սիրելի հայրենակիցներ, այդպես չի լինում։ Առանց համախմբման ոչինչ հնարավոր չէ։ Պատմությունը ցույց է տվել, որ համախմբված ու խիզախ ժողովուրդը կարող է հաղթահարել ամենամեծ մարտահրավերները։ Համախմբվելն անհրաժեշտություն է, եթե նույնիսկ թվում է, թե Հայրենիքի փրկության ու ազգային գաղափարների շուրջ համախմբումը պարզապես հեռավոր տեսիլք է։ Հարցեր տվե՛ք, պատասխաններ պահանջե՛ք, անտարբեր մի՛ մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ։ Չմոռանանք, որ պատմությունը միշտ կերտում են նրանք, ովքեր կարողանում են ըմբոստանալ, և թեև այն միշտ չէ, որ տանում է դեպի հեշտ ճանապարհ, բայց ավելի լավ ապագայի հույս է տալիս։

Եկեք դիմավորենք 2025 թվականը որպես նոր պայքարի մեկնարկ։ Եկե՛ք դառը ծիծաղի և արցունքների այս արտացոլման մեջ ուժ գտնենք մարտահրավեր նետելու անտարբերությանը՝ մեր շուրջը հավաքելով նրանց, ովքեր պատրաստ են համախմբվել հանուն իրենց երեխաների և իրենց Հայրենիքի ապագայի»։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան Էրիկը կդառնար 24 տարեկան․ այսօր 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հաջիկյանի ծննդյան օրն է Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու, օրինակ՝ Ջերմուկի տարածքները. Համբարյան Հրդեհից տուժած երեք անձանց վիճակը Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում Պարզվել են Բագրատաշենի հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Импорт российского урана в Германию вырос почти на 70% Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը Bild: Себастьян Курц возвращается? «Լեւոն Տեր-Պետրոսյան, քանի դեռ կենդանի ես՝ խոսիր, ինչու ես լռում». Պարույր Հայրիկյան Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչի պաշտոնից. կան նոր նշանակումներ 2025 թվականը հրաշալի տարի է լինելու հայրենիքի գողին վռնդելու, դրան արժանի պատժի և պատասխանատվության ենթարկելու. Էդգար Ղազարյան Ոստիկանություն տեղափոխված «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին ազատ է արձակվել Գյումրիում քաղաքապետի այլ անուն է շրջանառվում. ո՞վ է նա. 168.am 2020 թ. այս օրը՝ հունվարի 3-ին Իրաքում սպանվեց իրանցի լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին․ Վահե Դավթյան Օրվա կադրը. "Համբալը տատդա" Թիվ 2,թիվ 3 ,թիվ 4 հերոսները ովքե՞ր են Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան «Մայր Հայաստան»-ը 2024-ի փետրվարից վիճարկում է Կարմիր գծերի կայանման վարձավճարի թանկացման ավագանու որոշումը. Սոնա Աղեկյան Алиев, ты стал изгоем, после войны, тебя заставят вернуть военнопленных (video) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ով է Աննա Հակոբյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունվարի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am