Տավուշի մարզպետը Կիրանցի հողերի հանձնումը նշել է որպես «հաղթահարված դժվարություն»․ Սարգսյան

Դեկտեմբերի 25-ին կայացել է Տավուշի մարզխորհրդի տարեվերջյան, ամփոփիչ նիստը, ուր ելույթ է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա մասնավորապես ասել է․ «2024թվականը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համար շատ կարևոր տարի էր՝ իր տարբեր փորձություններով։ Ինչպես գիտեք, ապրիլ ամսից Տավուշի մարզում սկսվեց սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացավ արտակարգ իրավիճակ։ Այսօր վստահ կարող եմ ասել, որ կառավարության և ժողովրդի համատեղ ջանքերով հաղթահարեցինք այդ բոլոր դժվարությունները և դրան զուգահեռ մարզում իրականացված բազմաթիվ ծրագրեր չեն զիջում 2023թվականին իրականացված ծրագրերին»։

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«2024-ի ծրագրերը ինչո՞ւ պետք է զիջեին 2023-ի ծրագրերին։ Բաղանիս-Այրումի, Ներքին Ոսկեպարի(Աշաղի Աքսիպարա), Խեյրիմլիի, Ղզլհաջիլի պաշտպանական, 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանց գյուղի հողերը ապօրինաբար, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելը, Հայաստտան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունը Ադրբեջանի զինուժին տալը Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը համարել է որպես հաղթահարված դժվարություններ, սակայն իրականում դրանով մեծ ական է դրվել Հայաստանի սահմանի այդ հատվածի պաշտպանունակությանը։

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքները կես տարի անց հաղթահարված չեն, պետբյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել մի քանի անձանց, որոնց տները հեղեղվել են, մնացածները դեռ սպասում են դրամական փոխհատուցման։ Փոխհատուցում չի տրվել նաև ջրհեղեղից վնասված ցանքատարածությունների, տնամերձերի, ոչնչացած ընտանի կենդանիների տերերին, այն տնտեսվարողներին, որոնք տարերային աղետից մեծ վնասներ են կրել»,- գրել է լրագրողը։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած Վեհափառն իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին ներկայիս դժվարին պայմաններում Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը. Կարին Տոնոյան Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն․ Արցախի թեմի առաջնորդ Երևանում «BMW»-ն բախվել է գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր Բաքուն և Անկարան լուրջ չեն ընդունում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի նախազգուշացումները փորձագետ ԱՄՆ-ից Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Բաց նամակ մեր երկրի ցավոք առաջնորդիկին. Դավիթ Ամալյան Եվրոպական երկրներում արգելափակվել են ռուսական լրատվամիջոցների հեռագրային ալիքները. Զախարովա Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am