«Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը

Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել․

«2018 թվականի մայիսի 2-ին հարուցված քրեական գործը վեց ու կես տարի շարունակվել է առանց էական առաջընթացի: Այս ողջ ժամանակահատվածում Գաբրիել Չենբերջյանը, հանդես գալով որպես վկա, ցուցաբերել է բացառիկ համագործակցություն՝ երկու անգամ՝ 2018 թվականի հուլիսի 25-ին և 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, սեփական նախաձեռնությամբ և առանց փաստաբանի ներկայանալով հարցաքննության և տրամադրելով սպառիչ ցուցմունքներ: Նշված ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն չի իրականացվել, և նոր ապացույցներ ձեռք չեն բերվել:

Հատկանշական է, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում քրեական վարույթի նախաքննությամբ որևէ նոր փաստական տվյալ կամ ապացույց ձեռք չբերելով՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը, հիմնվելով բացառապես գործում առկա վաղեմի տվյալների վրա, կայացրեց Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ նա իբր միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացմանը: Ուշագրավ է որոշման ընթացքը. այն վարույթն իրականացնող մարմին է ուղարկվել հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 06:55-ին, իսկ արդեն 07:10-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը որոշում է կայացրել ձերբակալել Գաբրիել Չենբերջյանին: Այս շտապողական գործողությունների անհիմն բնույթը հաստատվել է դեկտեմբերի 6-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, մերժել է քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակելով Գաբրիել Չենբերջյանին: Սա էական իրավական գնահատական է տվյալ գործընթացի օրինականությանը:

2024 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Այս կապակցությամբ մենք՝ որպես Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբ, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մեր հիմնավորված դիրքորոշումը հետևյալ հանգամանքների վերաբերյալ: Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է և հակասում է ինչպես գործում առկա փաստական հանգամանքներին, այնպես էլ առողջ տրամաբանությանը:

Մեր այս դիրքորոշումը հիմնավորվում է հետևյալ անվիճելի փաստերով: Առաջին՝ մեղադրանքի հիմքում ընկած է իրավական պարադոքս. Գաբրիել Չենբերջյանին մեղադրում են սեփական, օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացմանն օժանդակելու մեջ: Սա ոչ միայն տրամաբանական, այլև իրավական առումով անհեթեթ է: Միջոցները, որոնց մասին խոսվում է գործում, ձևավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Ֆրանսիայում իրականացված օրինական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում և Հայաստան են փոխանցվել բացառապես բանկային համակարգի միջոցով: Երկրորդ՝ վեց ու կես տարվա քննությունը չի բացահայտել որևէ ապացույց, որը կվկայեր միջոցների ապօրինի ծագման մասին: Ընդհակառակը, գործում առկա բոլոր փաստաթղթերը, ներառյալ բանկային փոխանցումների ողջ փաթեթը, հաստատում են դրանց օրինական բնույթը: Սա էական հանգամանք է, որը լիովին անտեսվել է մեղադրանքի կողմից: Երրորդ՝ վեց ու կես տարվա քննության ընթացքում Գաբրիել Չենբերջյանը ցուցաբերել է բացառիկ համագործակցություն քննության հետ. նա ոչ միայն չի թաքնվել և չի փորձել խուսափել քննությունից, այլև առանց փաստաբանի ներկայանալով՝ տվել է սպառիչ ցուցմունքներ: Նման վարքագիծը լիովին հակասում է ներկայացված մեղադրանքին և կալանավորման անհրաժեշտության մասին ՀՀ դատախազության և հակակոռուպցիոն կոմիտեի պնդումներին: Չորրորդ՝ Գաբրիել Չենբերջյանի գործունեությունն ու ներդրումները Հայաստանում եղել են բացառապես թափանցիկ և հաշվետու: Նշանակալի է, որ նա Հայաստանում և Արցախում երբևէ չի զբաղվել պետական միջոցներից ֆինանսավորվող ձեռնարկատիրական գործունեությամբ, այլ հանդես է եկել միայն որպես ներդրող և բարերար: 2008 թվականից գործող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի միջոցով իրականացվել են ավելի քան հիսուն միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրեր, որոնց հիմնական նվիրատուն եղել է անձամբ Գաբրիել Չենբերջյանը: Հինգերորդ՝ ուշագրավ է, որ մեղադրանքի հիմքում ընկած է ընդամենը այլ անձի լիազորագիր տալու հանգամանքը, որը պայմանավորված է եղել սեփական բանկային հաշվից օգտվելու գործնական անհրաժեշտությամբ: Նման գործողությունը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես հանցավոր արարք: Վեցերորդ՝ Գաբրիել Չենբերջյանն առ այսօր շարունակում է իր նշանակալի աջակցությունը ցուցաբերել թե՛ պետությանը և թե՛ եկեղեցուն՝ հավատարիմ մնալով իր հայրենանվեր գործունեության սկզբունքներին: Նման երկարամյա և հետևողական գործունեությունը վկայում է նրա՝ հանրային շահին ծառայելու անխախտ նվիրվածության մասին:

Ներկայացված փաստերը վկայում են, որ Գաբրիել Չենբերջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը զուրկ է իրավական և փաստական հիմքերից: Անհիմն մեղադրանքը վտանգում է ոչ միայն միջազգային հեղինակություն վայելող գործարարի և բարերարի հեղինակությունը, այլև Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը:

Հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, կարևորում ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բանավոր ընթացակարգով դատաքննության անցկացումը, որը կապահովի գործի քննության թափանցիկությունն ու հանրության վստահությունը հակակոռուպցիոն դատական համակարգի նկատմամբ: Վստահ ենք, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի անաչառ քննությունը կհաստատի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանավորման միջնորդության մերժման որոշման օրինականությունը՝ դրանով իսկ վերահաստատելով օրենքի գերակայությունը:

Միքայել Համբարձումյան

Աշոտ Սիմոնյան

30․12․2024թ»։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած Վեհափառն իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին ներկայիս դժվարին պայմաններում Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը. Կարին Տոնոյան Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն․ Արցախի թեմի առաջնորդ Երևանում «BMW»-ն բախվել է գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր Բաքուն և Անկարան լուրջ չեն ընդունում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի նախազգուշացումները փորձագետ ԱՄՆ-ից Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Բաց նամակ մեր երկրի ցավոք առաջնորդիկին. Դավիթ Ամալյան Եվրոպական երկրներում արգելափակվել են ռուսական լրատվամիջոցների հեռագրային ալիքները. Զախարովա Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am