Օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման և իրացման համար տնտեսվարողի նկատմամբ ավելի քան 196 մլն դրամ տույժ է կիրառվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի առաջարկությամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականով' ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում դեղերի մեծածախ ներմուծում և իրացում իրականացնող կազմակերպությունում հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման, այնպես էլ իրացման դեպքեր։

Այս մասին հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ընկերությունից՝ հավելելով, որ դրա արդյունքում ընկերության նկատմամբ կայացվել է ավելի քան 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու մասին որոշում:

Կառույցից հատկանշական են համարել, որ 2023թ. փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում վարչական որևէ պատասխանատվություն չէր կիրառվել, քանի որ ստուգումներով արձանագրվել էին միայն այնպիսի խախտումներ, որոնց համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն սահմանված չէ։ Մինչդեռ հավաքագրված և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը հասանելի տեղեկատվական շտեմարաններում և համակարգերում առկա տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ դեղերի մեծածախ իրացում իրականացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել կոնկրետ խմբաքանակներով դեղորայք՝ առանց դեղերի ու դեղանյութերի ներմուծման հավաստագրերի ստացման: Չնայած այն հանգամանքին, որ նշյալ արարքում առերևույթ առկա են վարչական իրավախախտում թույլ տալու հատկանիշներ, ծառայության գնահատմամբ, տեսչական մարմնի կողմից այդ փուլում, ըստ էության, չեն ձեռնարկվել բավարար միջոցներ առկա իրավախախտումները բացահայտելու և արձանագրելու ուղղությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության կողմից ներմուծված դեղերի ամբողջական խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությանը փաստացի տիրապետում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ վարչապետին՝ հանձնարարել կոմիտեին տեսչական մարմնին տրամադրել ընկերության կողմից իրականացված ներմուծումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որի հիման վրա վերջինս կիրականացնի պատշաճ վերահսկողություն և կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից վերստուգում իրականացնելու դեպքերը սահմանված են «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, Ծառայության ղեկավարի կողմից ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ հիմք ընդունելով նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության «գ» կետը, հանձնարարել Տեսչական մարմնին Ընկերությունում իրականացնել վերստուգում՝ ՊՎԾ կողմից վերհանված ռիսկերի համադրմամբ: Արդյունքում` Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգմամբ հայտնաբերվել են ինչպես օրենքի խախտմամբ 127 անվանում (ավելի քան 190 000 փաթեթ) դեղերի ներմուծման, այնպես էլ 123 անվանում (ավելի քան 160 000 փաթեթ) դեղերի իրացման դեպքեր, ինչի հիմքով Ընկերության նկատմամբ կայացվել է վարչական պատասխանատվություն կիրառելու որոշում՝ շուրջ 196 մլն ՀՀ դրամ վարչական տույժի տեսքով:

Նմանատիպ դեպքերը կանխելու, անորակ և հասարակության համար վտանգավոր դեղերի շրջանառությունը ՀՀ տարածքում բացառելու նպատակով ծառայության ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել լիազոր մարմիններին՝ ոլորտի գործունեությունը համակարգող գերատեսչությունների միջև տեղեկատվության պատշաճ փոխանակման նպատակով հավելյալ գործիքակազմեր մշակելու և ներդնելու վերաբերյալ:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած Վեհափառն իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին ներկայիս դժվարին պայմաններում Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը. Կարին Տոնոյան Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն․ Արցախի թեմի առաջնորդ Երևանում «BMW»-ն բախվել է գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր Բաքուն և Անկարան լուրջ չեն ընդունում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի նախազգուշացումները փորձագետ ԱՄՆ-ից Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Բաց նամակ մեր երկրի ցավոք առաջնորդիկին. Դավիթ Ամալյան Եվրոպական երկրներում արգելափակվել են ռուսական լրատվամիջոցների հեռագրային ալիքները. Զախարովա Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am