Մեր ժամանակների հակահերոսները

2018–ից հետո Նիկոլ Փաշինյանը մի դեմագոգիկ և պոպուլիստական մրցանակաբաշխություն հորինեց։ Անունը դրեց «Մեր ժամանակների հերոսը»։

«Մեր ժամանակների հերոս» էին դարձնում, այսպես ասած, հասարակ մարդկանց՝ «հպարտ քաղաքացիներին»։ Ավելի ճիշտ՝ Բաբկենի հարևան Պողոսի պեսներին։ Նպատակ ունեին ցույց տալ, թե, իբր, իրենք հակաօլիգարխիկ են, պողոսների բարեկամն են։

Ժամանակի ընթացքում «մեր ժամանակների հերոսը» դարձավ ներիշխանական մթնոլորտը բացահայտող հարթակ։ Կախված նրանից, թե ովքեր էին ներկա գտնվում իշխանական համակարգից, ովքեր էին մրցանակները հանձնում, ովքեր էին ելույթ ունենում, որոշվում էր ներիշխանական համակարգում տվյալ մարդու դիրքը կամ դիրքերի թուլացումը։ Պողոսները ֆոնային դերակատարում ունեն այդ էժանագին շոուի մեջ։

Եթե նախորդ տարիները վերցնենք, ապա կտեսնենք, թե որքան է «թարմացվել» իշխանական վերնախավի պատկերը մրցանակաբաշխության դահլիճում։ Մրցանակաբաշխությանն արդեն չկան տխրահռչակ Կարեն Անդրեասյանը, նախկին նախարար Վահան Քերոբյանը, էլի շատերը։

Այս տարվա մրցանակաբաշխությանը ներկա չէր Երևանի քաղաքապետ նշանակված Տիգրան Ավինյանը։ Նրան «ֆուկ» էին արել։ Դա շատերին թույլ տվեց ենթադրել, որ նրա հարցերը շուտով լուծելու է Նիկոլը, «ժերտվա» է տալու, քանզի Ավինյանի հայրը նիկոլենց գաղտնիքը բացահայտել է։

Գաղտնիքն այդ վերաբերում է պողոսներին։ Նիկոլենք վերջիններիս խաբում են, թե, իբր, նրանց համարում են «հպարտ քաղաքացի» ու նեղվում են, երբ նրանց «ժեխ» են ասում։ Մինչդեռ Ավինյանի հայրն անկեղծորեն հայտարարեց, որ նիկոլենց համար պողոսները «Գեղի «Օփելով» համբալներ» են։ Դա Նիկոլի համար վտանգավոր է, քանզի ինքն «Անասնաֆերմայի» Նապոլեոն խոզի պես է ապրում և փորձում է այդ ստեղծագործության մոտիվներով իրեն հավատացող «ոչխարներին» համոզել, որ ամեն ինչ ճիշտ է և պահպանվում են հեղափոխության արժեքները։

Ավինյան Տիկոյի հայրը քաշեց որդուն, քաշեց նիկոլենց, բայց նաև օգուտ տվեց հայ ժողովրդին՝ «կույրերի» համար բացահայտերով, թե ովքեր են մեր ժամանակների հակահերոսները։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 613 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած Վեհափառն իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին ներկայիս դժվարին պայմաններում Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը. Կարին Տոնոյան Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն․ Արցախի թեմի առաջնորդ Երևանում «BMW»-ն բախվել է գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր Բաքուն և Անկարան լուրջ չեն ընդունում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի նախազգուշացումները փորձագետ ԱՄՆ-ից Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Բաց նամակ մեր երկրի ցավոք առաջնորդիկին. Դավիթ Ամալյան Եվրոպական երկրներում արգելափակվել են ռուսական լրատվամիջոցների հեռագրային ալիքները. Զախարովա Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am