Դասախոսներից մեկը մի հարց տվեց, որը հիմա հաճախ եմ մտաբերում. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի բան պատմեմ կեսգիշերին ընդառաջ.

 Բանակից հետո, երբ անցել էի պետական ծառայության, ամեն աստիճան բարձրանալիս հա՛մ գիտակցությունս էր ավելի հասունանում, հա՛մ էլ այն հարցերը, որ պատասխան էին փնտրում աշխարհում որպես տեսակ մեր ով լինելու:

Այս հասունացած հարցերը, զուգահեռ իմ անձնական ճգնաժամերը, նաև պետական համակարգում անլուծելի թվացող խնդիրները, ինձ բերեցին որոշման, որ պիտի գնամ երկրից դուրս սովորելու, իմանալու, թե աշխարհի այլ վայրերում մարդիկ ինչպես են նմանատիպ խնդիրներին պատասխաններ գտնում:

Այդ պատասխանները գտնելու հնարավորությունը կմեծանար միմիայն գիտելիքի, իմացության մեծացման պարագայում: Գիտելիքը վերջիվերջո մեզանից առաջ ապրած հարյուր-միլիոնավոր մարդկանց ջանքերի, աշխատանքի և փորձառության խտացումն է, որից չօգտվել ուղղակի հիմարություն է: Այդ միլիոնավոր մարդկանց կուտակած փորձը վերածվել է գիտելիքի և փոխանցվում է հաջորդ սերունդներին՝ զորանալու և դրա վրա նորը ավելացնելով զորացնելու գործընթաց դառնալով:

Այս մտքերով և մտորումներով ճամփա ընկա և ինչ-որ պահի հասա մի տեղ, որտեղ աշխարհի ամենահավակնոտ և ամենաբարդ հարցեր բարձրացնող, իսկ երբեմն նաև այդ հարցերին լուծումներ բերող մարդիկ էին հավաքված: Դրանք առնվազն 70 երկրից էին եկել՝ իրենց հետ բերելով ահռելի փորձ, կարողություններ և գիտելիք: Սակայն, սրանով հանդերձ այս մարդիկ եկել էին իմ ճանապարհով՝ եկել էին հարցերի պատասխաններ գտնելու:

Ուսումնական շրջանի առաջին օրերից մեկն էր. Համալսարանի դասախոսներից մեկը բարձարցրեց մի հարց, որ հիմա հաճախ եմ մտաբերում. Դուք գիտե՞ք, որ այստեղ ստացած գիտելիքը հավանաբար չկարողանաք ծառայեցնել ձեր պետության զարգացմանը, քանի որ շատերիդ պետություններում չկան դրանք կիրառելու, գործի դնելու հնարավորություններ, չկան բավարար քանակի գաղափարակիցներ և ձեզ պես գիտելիքի կրողներ, չկան անհրաժեշտ պետական կառավարման ինստիտուտներ:

Այս հարցը այդ օրերին խորությամբ չէի ընկալում, առավել ևս չէի պատկերացնում, որ ինձ ապագայում մի օր կձերբակալեն այդ գիտելիքը գործի դնելու փորձի համար, այդ գիտելիքը մարդկանց հետ կիսելու, նրաց և պետությունը ուժեղացնելու փորձի համար:

Այսօր ավելի քան վստահ եմ, Հայաստանը հնարավոր է դարձնել ապահով, անվտանգ, հաջողված և բարեկեցիկ պետություն: Բարդը մարդկանց գիտակցությունը փոխելն է:

Հեղափոխություն (իշխանափոխություն) անելը բարդ չէ, բարդը ծառացած մարտահրավերները լուծելու համար մարդկանց մեկտեղելն է, նրանց համոզելը, որ իրենք ամենակարողն են, իսկ ամենակարող դառնալու բանալին գիտելիքն է, որն շատերը մերժում են:

Հեղափոխություն անելը բարդ չէ, բարդը հայտարարված ճանապարհից չշեղվելն է, բարդը մարդկանց զորացնելն է, որոնցով էլ, որ ստեղծվելու են պետականաստեղծ ինստիտուտները:

Այս բարդությունների գիտակցմամբ հանդերձ, ինձ համար չկա այլընտրանք, քան ծառայել հայոց պետականության կայացմանը: Դեռ շատ երկար ճանապարհ ենք անցնելու, և ով գիտի, թե ինչերի միջով, մի բան է ինձ հուսադրում՝ Գիտությունը և Աստված զորավիգ են, դրանք ուժի անսպառ աղբյուր են, որոնցից կարող ես օգտվել անդադար և անսահման: Եվ հետևաբար մարդն ամենակարող է»։

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը Ելքը, հաստատ, խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ. Արա Պողոսյան Արշակ Կարապետյանին բերման չեն ենթարկել Ռուսաստանի Դաշնության Ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին Երևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է․ կա տուժած Վեհափառն իր զորակցությունն է հայտնել արցախցի ընտանիքներին ներկայիս դժվարին պայմաններում Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին Նորից ժամը 12:00-ին կգամ Եռաբլուր, խաբելու ինքս ինձ, որ քեզ հետ եմ նշում հերթական 366-րդ օրը. Կարին Տոնոյան Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հութիները հիպերձայնային հրթիռ են արձակել Բեն Գուրիոն օդանավակայանում․ Al Masirah Չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող իշխանազավթների, նրանք չունեն ամոթ, պատիվ և հայրենիք. Սերժ Սարգսյան Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է, ինչպես ուզում են, թող մեկնաբանեն․ Արցախի թեմի առաջնորդ Երևանում «BMW»-ն բախվել է գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր Բաքուն և Անկարան լուրջ չեն ընդունում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի նախազգուշացումները փորձագետ ԱՄՆ-ից Հայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.am Եկեղեցի-իշխանություն հարաբերություններն այսօր հաճախ հայտնվում են առճակատման կենտրոնում. Սյունյաց թեմի առաջնորդ Նոր տարվա շեմին ենք անհանգիստ սրտով, հայրենիքը տակավին անվտանգային լուրջ մարտահրավերների առջև է Վթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Բաց նամակ մեր երկրի ցավոք առաջնորդիկին. Դավիթ Ամալյան Եվրոպական երկրներում արգելափակվել են ռուսական լրատվամիջոցների հեռագրային ալիքները. Զախարովա Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան Եկեք դիմավորենք 2025 թ․ որպես նոր պայքարի մեկնարկ, անտարբեր մի մնացեք ձեր ազգի ճակատագրի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am