Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 3
«Երեք նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկը ոմանք Նիկոլի կողմից «ձիով քայլ» էին փորձում ներկայացնել, այնինչ նա իր իսկ ֆինտի տակ մնաց։ Համամի՞տ եք»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը։ Դրա մասին արդեն շատ է խոսվել։
Եթե նա գեթ 1%-ով վստահ լիներ իր ասածի ճշմարտացիության մեջ, ապա վաղուց կփորձեր դուրս գալ Սերժ Սարգսյանի 2022թ.-ի ապրիլի 23-ի կամ հիմա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նմանատիպ հորդորների տակից։