Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը նվազել է €20 միլիոնով՝ հասնելով €160 միլիոնի: Այս ցուցանիշով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքերից, իսկ նրա տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» 17-ամյա տաղանդ Լամին Յամալը (€180 միլիոն):
2024 թվականի ամռանը Մբապեն լքեց ՊՍԺ-ն և ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»: Չնայած նրա լավ վիճակագրությանը՝ 24 խաղում 14 գոլ և 4 գոլային փոխանցում, ֆուտբոլիստը դեռ չի կարողացել բավարարել երկրպագուների և վերլուծաբանների սպասելիքները։
«Մբապեն ունի ամեն ինչ՝ կրկին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, բայց այս պահին նրան պակասում է վստահությունը, և նա չի իրականացնում իր ամբողջական ներուժը», -նշել է Իսպանիայում ֆուտբոլիստների շուկայի գների համակարգող Տոբիաս Բլազեյոն։