Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Գառնիկ Դանիելյան

«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. գրանցամատյաններում օրուգիշեր լրացնելու պարտավորություններից մինչև ատեստավորման անհասկանալի գործընթաց»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշել է, որ վերջին օրերին պարբերաբար անդրադառնում է հանրակրթական դպրոցներում ուսուցիչներին տարեվերջյան պարգևավճար և հավելավճար չտրամադրելու հարցին:

«ԿԳՄՍՆ-ն տարածել է հայտարարություն, ըստ որի, նախարարությունը որևիցե կերպ չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը, և, որ, անձնակազմի պարգևատրումը պետք է իրականացվի տվյալ դպրոցի լիազոր մարմնի հրամանով՝ օրենսդրության համաձայն:
Արդեն իսկ անդրադարձել եմ այս հարցին՝ նշելով այն խոչընդոտները, որոնց առնչվում են դպրոցների տնօրեններն այս գործընթացն իրականացնելիս։

Եվ լավ կլիներ, որ նախարարությունը համագործակցեր դպրոցների գործադիր մարմնի հետ, ոչ թե հրապարակավ հայտարարեր, որ վերջիններիս պարտականությունն է օրենսդրության իմացությունը:

Այս իշխանությունների օրոք բյուրոկրատիան հասել է իր գագաթնակետին, և շատ պարզ գործընթացներ դարձել են խրթին՝ լրացուցիչ խնդիրներով ստեղծելով հատկապես պետական հաստատությունների տնօրենների համար:

Հայտարարության մեջ ԿԳՄՍ-ն անդրադառնում է նաև դպրոցներից տնտեսված միջոցների տնօրինման հարցին՝ փաստելով, որ դրանք վերադարձվել են բյուջե։

Հարց է առաջանում. այդ դեպքում ի՞նչ ֆինանսական միջոցներով դպրոցների տնօրենները պետք է իրականացնեին ուսուցիչների պարգևատրումը։

Ստացվում է, որ անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. գրանցամատյաններում օրուգիշեր լրացնելու պարտավորություններից մինչև ատեստավորման անհասկանալի գործընթաց։

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարը հերթական անգամ խուսափում է ինձ հետ կապի դուրս գալուց և այս հարցը քննարկելուց։

Հետևությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Գ.Դանիելյանւը։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Կավելաշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է․ Տիգրան Աբրահամյան Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Վրաստանում մեկնարկել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ Գյումրիում տնակ է այրվել. կա զոհ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահի նստավայրը Լուկաշենկոն շարունակում է ծաղրել Հայկական գաթան ներկայացվել է որպես «ադրբեջանական խմորեղեն» Մարմարաշենի վարչական տարածքում բախվել է 12 ավտոմեքենա․ կան վիրավորներ Երևան-Երասխ ճանապարհին մառախուղի պատճառով բախվել են 60-70 մեքենաներ․ կա զոհ, վնասվել է գազատարը Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը. Վահե Դավթյան Ո՞վ է ո՞ւմ խփել՝ Սարիկ Մինասյանը՝ Կարեն Սարուխանյանի՞ն, թե՞ հակառակը. ՔՊ-ականների տոնածառային փարթիի անհանգիստ վերջաբանը Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան 200000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած` 240000 դրամ. Վարազդատ Հարությունյան Դասախոսներից մեկը մի հարց տվեց, որը հիմա հաճախ եմ մտաբերում. Հովհաննես Ավետիսյան Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների 2025 թվականն Իրանի միջուկային խնդրի առումով կարևոր տարի է լինելու. Աբբաս Արաքչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am