Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, արտացոլում են ՀՀ տնտեսության ողջ իրականությունը․ Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է բիզնեսի վրա պետության ազդեցության ավելացման միտում, ինչը ոչ թե ազգային տնտեսության զարգացմանն ուղղված պրոտեկցիոնիզմի հետևանք է, այլ իշխանության ամրապնդման գործիք։ Դա ապահովվում է տարբեր մեթոդներով՝ սկսած մի շարք ընտրյալ տնտեսվարող սուբյեկտների հարկային արտոնություններից և մասնավոր սեփականության պետականացումից մինչև քրեական հետապնդում:

Այս քաղաքականության, թերևս, ամենավառ արդյունքը Հայաստանի հիմնական հարկատուի՝ ՛՛Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՛՛ բաժնետոմսերի պետական սեփականությանն անցնելն է՝ նախ 15%, ապա գաղտնի որոշմամբ՝ մոտ 7%։


Նաև այս տարվա սկզբին կառավարությանն է փոխանցվել հանրապետության հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն խաղացողներից մեկի՝ ՛՛Վիվասել-ՄՏՍ՛՛-ի բաժնետոմսերի 20%-ը։

Այժմ էլ կառավարությանն է փոխանցվում ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության 15% բաժնեմասը։


Այս ամենին զուգահեռ Հայաստանում նկատվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատում։

2023 թ. Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է $443 մլն, ինչը 2,5 անգամ ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ իրական հատվածում ներդրումների կրճատումը կազմել է 31,5%։

Բացի այդ, 2023 թ. Հայաստանից կապիտալի զգալի արտահոսք է գրանցվել. տարվա ընթացքում արտերկիր է արտահանվել մոտ $4,5 մլրդ, ինչը 55%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Ակնհայտ է, որ գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը։

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Կավելաշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է․ Տիգրան Աբրահամյան Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Վրաստանում մեկնարկել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ Գյումրիում տնակ է այրվել. կա զոհ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահի նստավայրը Լուկաշենկոն շարունակում է ծաղրել Հայկական գաթան ներկայացվել է որպես «ադրբեջանական խմորեղեն» Մարմարաշենի վարչական տարածքում բախվել է 12 ավտոմեքենա․ կան վիրավորներ Երևան-Երասխ ճանապարհին մառախուղի պատճառով բախվել են 60-70 մեքենաներ․ կա զոհ, վնասվել է գազատարը Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը. Վահե Դավթյան Ո՞վ է ո՞ւմ խփել՝ Սարիկ Մինասյանը՝ Կարեն Սարուխանյանի՞ն, թե՞ հակառակը. ՔՊ-ականների տոնածառային փարթիի անհանգիստ վերջաբանը Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան 200000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած` 240000 դրամ. Վարազդատ Հարությունյան Դասախոսներից մեկը մի հարց տվեց, որը հիմա հաճախ եմ մտաբերում. Հովհաննես Ավետիսյան Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների 2025 թվականն Իրանի միջուկային խնդրի առումով կարևոր տարի է լինելու. Աբբաս Արաքչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am