«Հայր ու որդի դարձան հանրային պարսավանքի առարկա, և, ընդհանուր առմամբ՝ արժանիորեն»

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում դարձավ բուռն քննարկման առարկա։ Հայր ու որդի դարձան հանրային պարսավանքի առարկա, և, ընդհանուր առմամբ՝ արժանիորեն։

Սակայն այդ պատմության մի շատ կարևոր ասպեկտ՝ կապված ներընտանեկան հարաբերությունների էթիկական սկզբունքների խորը վերաիմաստավորման հետ, կարծես թե մնաց աննկատ կամ նվազ քննարկված, իսկ այդ հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի չգրված կանոններից մեկը՝ զերծ մնալ ծնողների գործողությունների և հայտարարությունների հանրային մեկնաբանությունից կամ քննադատությունից:

Հիշյալ կանոնը ենթադրաբար դնում է որոշակի սահման, որն անհատը չպետք է հատի՝ իր ծնողի խոսքերն ու գործողությունները հանրայնորեն մեկնաբանելիս կամ գնահատելիս:

Անհատը պետք է իր մտքում ձևավորի մի շատ կարևոր սկզբունք, այնուհետև հավատարիմ մնա դրան (և, անհրաժեշտության դեպքում դա՛ հանրայնացնի), ըստ որի ինքը չի պատրաստվում իր վրա վերցնել իր հոր արարքների և խոսքերի մեկնաբանի դերը, քանի որ դրանց պատճառները կարող են հասանալի կամ հասկանալի չլինել իրեն։

Նման վարքագիծը ոչ միայն ցուցադրում է արտաքին զսպվածություն սեփական հայտարարություններում, այլ իրենից ներկայացնում է խորը ներքին գործընթաց, որի ընթացքում կա որդիական անբեկանելի հավատ և գիտակցում, որ հոր յուրաքանչյուր գործողություն և խոսք աներկայորեն ուղեկցվում է իր պատմությամբ, մոտիվացիայով և պատճառաբանությամբ: Միևնույն ժամանակ, այս սկզբունքին հավատարիմ մնալը չի նշանակում կուրորեն ենթարկվել կամ հրաժարվել սեփական կարծիքից։ Արտահայտի՛ր սեփական կարծիքդ, բայց երբե՛ք մի դատիր ծնողիդ և մի՛ հակադրվիր նրան։

Ինչպես որ «անքննելի են Աստծո գործերը», այնպես և անքննելի են ծնողի հայտարարություններն ու գործողությունները, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում անհատի արդարության պատկերացմանն ու էթիկական հայացքներին։

Այլ կերպ ասած՝ «անքննելի են հորս գործողություններն ու հայտարարությունները, դրանք արժանի են հարգանքի՝ առնվազն դրանց իրական կոնտեքստի վերաբերյալ մեր անտեղյակության տեսանկյունից, ինչպես նաև այն կանխավարկածով, որ դրանց հիմքում ընկած է կենսափորձի մի ահռելի պաշար»»:

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Կավելաշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է․ Տիգրան Աբրահամյան Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Վրաստանում մեկնարկել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ Գյումրիում տնակ է այրվել. կա զոհ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահի նստավայրը Լուկաշենկոն շարունակում է ծաղրել Հայկական գաթան ներկայացվել է որպես «ադրբեջանական խմորեղեն» Մարմարաշենի վարչական տարածքում բախվել է 12 ավտոմեքենա․ կան վիրավորներ Երևան-Երասխ ճանապարհին մառախուղի պատճառով բախվել են 60-70 մեքենաներ․ կա զոհ, վնասվել է գազատարը Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը. Վահե Դավթյան Ո՞վ է ո՞ւմ խփել՝ Սարիկ Մինասյանը՝ Կարեն Սարուխանյանի՞ն, թե՞ հակառակը. ՔՊ-ականների տոնածառային փարթիի անհանգիստ վերջաբանը Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան 200000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած` 240000 դրամ. Վարազդատ Հարությունյան Դասախոսներից մեկը մի հարց տվեց, որը հիմա հաճախ եմ մտաբերում. Հովհաննես Ավետիսյան Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների 2025 թվականն Իրանի միջուկային խնդրի առումով կարևոր տարի է լինելու. Աբբաս Արաքչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am