ԱԺ-ում ավարտվել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումը
ԱԺ-ում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպումը, որը տևել է մոտ 2 ժամ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ԱԺ-ից։
Հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։
Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկա։
Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամեր շարունակ փակել են Բաղրամյանի պողոտան՝ հանդիպում պահանջելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և պահանջելով, որ վերջինս հրապարակի հանձնաժողովի եզրակացությունը։
Երեկ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է ընդունել բոլոր հարազանտներին՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման, ինչն էլ անընդունելի էր անհետ կորածների հարազատների համար։ Նրանք շարունակեցին մնալ փողոցում, ավելի ուշ նրանց մոտեցավ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս պայմանավորվել է հարազատների հետ՝ կազմակերպելու հանդիպում՝ Անդրանիկ Քոչարյանի հետ։