150 տարեկան թթի ծառ կա, որի բնից ջուրը շատրվանի պես դուրս է հոսում հորդ անձրևից հետո. Ազիզյան
Չեռնոգորիայի Դինոշա փոքրիկ գյուղում կա թթի ծառ, որը մոտ 150 տարեկան է։ Այս ծառն աչքի է ընկնում նրանով, որ հորդառատ տեղումներից հետո նրա բնից ջուրը սկսում է շատրվանի պես դուրս հոսել։ Այ սմասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ու բացատրել.
«Դա բացատրվում է նրանով, որ ծառի տակ մի քանի մետր խորության վրա ստորգետնյա աղբյուրներ են։ Երբ հորդառատ անձրևներ են լինում, ջուրն իր իսկ ճնշման տակ փորձում է դուրս գալ և դուրս է գալիս ծառի բնի անցքից»։