ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակման դեպքերի աճ
ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից։
Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
ԱՆ-ն հորդորում է խուսափել սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, իսկ հիվանդներին՝ մնալ տանը։