Եվս մեկ կորսված տարի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցնող տարին ներքաղաքական ու արտաքին քաղաքականության տեսանկյունից բարդ ու մարտահրավերների տարի էր, ու դժվար է նշել որևէ ձեռքբերում, որն առաջընթաց է ապահովել մեր երկրի համար։

Ու քանի որ ձեռքբերումներ չկան, ապա իշխանությունների կողմից արհեստական թեմաներ են գցվում դաշտ։ Այսինքն, պարզապես ասելիք չկա, և նպատակ ունեն «ծածկադմփոց» անել այն հանգամանքը, որ միայն ձախողումներով են նորանոր ռեկորդներ սահմանել։ Բացի վերջին խայտառակագույն թեմայից՝ կապված նրա հետ, թե մշտապես բանակցային գործընթացը վերաբերել է Արցախն Ադրբեջանին հանձնելուն, թեմա, որը Փաշինյանը պարզապես «գցեց ոտքին», տարվա ընթացքում եղել են նաև այլ մանիպուլյացիաներ:

Դրանցից մեկը վերաբերում է Տավուշի հատվածում սահմանազատմանը, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ գործընթացի արդյունքում հայկական կողմի կառուցած դիրքերը թողնվել են Ադրբեջանին, որն էլ իր հերթին ռազմավարական առումով առավելություն է տալիս հակառակորդին։ Իսկ ահա Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում որևէ սահմանազատում տեղի չի ունեցել, ու ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացված պահել Հայաստանի սահմանային տարածքները։ Եվ մոտակա հեռանկարում նշմարելի էլ չէ որևէ տեսական հնարավորություն, որ ադրբեջանական կողմը կարող է հետ քաշել իր զինված ուժերը։ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն այդ տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չի դնում իր առաջ, իսկ Ադրբեջանն ամեն անգամ ցույց է տալիս իր ռազմական ուժի կարևորությունը՝ նոր զիջումներ կորզելու նպատակով։ Այսինքն, կիսատպռատ սահմանազատման գործընթացը որևէ կերպ չի կարելի համարել ձեռքբերում, առավել ևս ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը, որի մասին այդքան շատ նշում են իշխանական պատգամավորները։

Այդ կանոնակարգը և սահմանազատման մասին պայմանավորվածություններն առոչինչ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները խախտելու հարցում ուղղակի վարպետացել է։

Իշխանության ներկայացուցիչները կարող են հարց տալ, թե ինչպե՞ս ստացվեց, որ 2024 թվականի ընթացքում համեմատաբար ավելի քիչ սահմանային լարվածություն ունեցանք։ Բայց այս հարցն առանձին պատասխան ունի։ Արցախյան պատերազմին հետևած փուլում Ադրբեջանը պարբերաբար ագրեսիայի է դիմել, սակայն այս անգամ Բաքուն տրամադրված էր նվազ սահմանային լարվածության, քանի որ նոյեմբերին պետք է անցկացվեր COP29 կլիմայական համաժողովը։ Անգամ ՀՀ ԱԳՆ-ից էին արձագանքել, որ Ադրբեջանը մտադիր է COP29 կլիմայական համաժողովից հետո ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ։

2024 թվականը նաև աչքի ընկավ այն իրողությամբ, որ Արցախի թեման դուրս մղվեց բանակցությունների օրակարգից, ու Հայաստանը շարունակեց Ադրբեջանի հետ առցանց ձևաչափով առաջարկների փոխանակումը։ Չնայած իշխանությունները հավաստիացնում էին, թե խաղաղության պայմանագրի կնքումը շատ մոտ է, սակայն պայմանագիրն այդպես էլ չկնքվեց։ Եվ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ՝ Սահմանադրությունը փոխելուց սկսած ադրբեջանցիների «վերադարձն» ապահովելու թեմայով վերջացրած։

Իսկ պայմանագրի համաձայնեցված կետերը, որոնք իշխանություններն իբր ցանկանում են ներկայացնել որպես ձեռքբերում, իրականում որևէ նշանակություն չունեն Բաքվի համար, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն, ոչինչ համաձայնեցված չէ։

Անցնող տարին աչքի ընկավ նաև նրանով, որ Հայաստանը չկարողացավ միջազգային հարթակում ձեռքբերումներ ունենալ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակեցին լարված մնալ, իսկ Արևմուտքից Հայաստանին տրվող աջակցությունը պայմանավորված էր միայն հակառուսական քաղաքականության համատեքստում, որի արդյունքում կրկին աշխարհաքաղաքական բախման դաշտում հայտնվեցինք։ Այնպես որ, 2024 թվականը Հայաստանի համար կհիշվի որպես հիսաթափությունների ու չիրականացված նպատակների հերթական տարի։ Մի խոսքով՝ ևս մեկ կորսված տարի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Արմեն Աշոտյան Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան Պուտինը հաստատել է կեղծ փաստաթղթերով միգրանտների Ռուսաստանում գտնվելու ժամկետները Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու. Արմեն Աշոտյան Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Միտք ունեմ հրաժարական տալու. վերջնական որոշումս կկայացնեմ Նոր տարուց հետո. Կարեն Գիլոյան Կրեմլում նշել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների հնարավոր հարթակների մասին Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 19:30-ի դրությամբ Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Գառնիկ Դանիելյան «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Իրականացվել է ՀՀ-ի հետ պետական սահմանի մինչև 13 կմ երկարությամբ հատվածի դելիմիտացիա. Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ 2024-ի ամփոփումը Դեպի Լարս երթևեկության սահմանափակումները չեղարկվել են Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց տարածաշրջանից դուրս գալ չի կարող. Վիկտոր Սողոմոնյան. Alpha News Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում. Արմեն Աշոտյան Ավինյանի հայրը չի երթևեկում իր որդու «բարեփոխած» տրանսպորտային համակարգով. Էդգար Ղազարյան Կրկին գործող վարչապետի ու նախկին նախագահների բանավեճի մասին «Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կարծիքդ, բայց մի դատիր ծնողիդ և մի՛ հակադրվիր նրան․ Անանյան Երկրաշարժ է եղել․ զգացվել է նաև Հայաստանում Եթե 100 հոգի 3 մլն-ական դրամ հայցով մտնի դատարան, ապա Ավինյանի հայրը 300 մլն կտուժի. փաստաբան Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան Կանոնները խախտվել են՝ հայուհին դառնալու է բրիտանական թագավորական ընտանիքի անդամ (լուսանկարներ) Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, արտացոլում են ՀՀ տնտեսության ողջ իրականությունը․ Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am