Ասադի հարազատները ձերբակալվել են
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հարազատները ձերբակալվել են Լիբանանի անվտանգության ուժերի կողմից՝ երկիրը լքելու փորձի ժամանակ։ Այս մասին գրում է An-Nahar թերթը։
Խոսքը, մասնավորապես, Սիրիայի նախկին առաջնորդի զարմիկի՝ Դուրեյդա Ասադի հարազատների մասին է։ Նրա կնոջն ու դստերը չեն թողել լքել Լիբանանը:
«Ուրբաթ օրը լիբանանյան դատարանը հրամայել է կալանավորել Դուրեյդա Ասադի կնոջը և նրա դստերն այն բանից հետո, երբ նրանց մոտ հայտնաբերվել են կեղծ օտարերկրյա անձնագրեր», – Lenta.ru–ի փոխանցմամբ՝ ասվում է հրապարակման մեջ։