«Ի գործ` ամուսնյակ»․ ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Գյումրու ավագանու անդամ
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, ստացել է Գյումրի համայնքի ավագանու մանդատ։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Սիրելի՜ գյումրեցիներ, այսօր ստացա ավագանու մանդատ, որը ծառայեցնելու եմ միայն հանուն Գյումրու և գյումրեցու»,– գրել է նա։
Հրապարակմանն արձագանքել է Էմմա Պալյանը՝ գրելով․ «Այո, բացառապես Գյումրու և գյումրեցու համար։ Ի գործ` ամուսնյակ»։